03.02.2017

Բայի սեռը։ Ներգործական և չեզոք սեռերի հակադրությունը։

  • Բայց Պետրոսին հարկավոր էր մի ծածկ՝անձրևից պատսպարվելու համար, ուստի այդտեղ գտնվող թախտին շտապ-շտապ փռելով իր անկողինը՝ պառկեց քնելու։
  • Ծերունի կառապանը երկիմատ ծիծաղում էր այդ մանրախնդիր մարդկանց վրա։
  • Պատշգամբի սյունաշարերին կախված գույնզգույն լապտերները լուսավորում էին ծաղկանախշ գորգերով զարդարված սրահը։
  • Ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր ծաղկաբաժակը պահել է ոսկեզօծ արևի տակ, և կանաչ դաշտում արածում է մի աստղազարդ ձի։

Կրավորականի և ներգործականի կապը։ Ներգործող խնդիր-ենթակա հակադրությունը։ Վ կրավորական ածանց։

  1. Գարնանային երկինքը պատված էր սև ու մռայլ ամպերով։
  2. Սև ու մռայլ ամպերը պատել էին գարնանային երկինքը։

Կրավորակերպ չեզոք բայեր

  1. Անդրադարձ բայեր
  • Մինչև դու լվացվես ու հագնվես, ես ճամպրուկդ կդասավորեմ։- Ներգործող խնդիր չկա։

2. տվյալ տեքստում որպես անդրադարձ հանդես եկող բայեր.

  • Դուք էլ խոսեցեք, դուք էլ պատմեցեք,
    Ձեր անդունդներով եկեք, չափվեցեք...- Ներգործող խնդիր չկա։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ- Ընդգծիր բայերը, որոշիր դրանց սեռը։ Կրկնվող բայերը դուրս բերել պետք չէ։

Հեռացումի խոսքեր

Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ:

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում`
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ — Դու գիտե՞ս — ինձ ոչ-ոք չի ճանաչում`
Կարծես ուրի՛շն է երգում կապույտ կարոտը հոգուս:

Հավիտյան գոց ու անխոս` թափառել եմ ու լռել.
Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտի` արդյոք ի՞նչ է կյանքս, Ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ Դու կաս, որ սիրում է մեկը քեզ:

Ես երգել եմ Քո հոգին, Քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — Ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան…

Մոտենում է, քո՜ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՛ն ինձ:

Գուցե՛ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, Ես,
Ու սուտ թվա իմ հոգուն Քո կարոտը սրբազան…
— Ի՛նչ էլ լինի, քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս
Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան…