03.16.2017

Գտնել բայերը, դասակարգել դրանք ըստ գործողության կատարման կերպի.

Սովորական-հրաման- երազանք-պայման-հարկադրանք

..-Գիտե՞ս,Ակսել,-խոսեց Չարենցը,և նրա ձայնը հևքով էր լցված:-Ես մի գաղտնիք պիտի բացեմ,բայց միայն քո առաջ:Մի’հավատա բոլոր նրանց,ովքեր ասում են,թե Արփիկը մեռավ հիվանդության կամ ուշացած վիրահատության պատճառով:Երդվում եմ,դա ճիշտ չէ:Նա մեռավ,որպեսզի պատժեր ինձ:Նա վրեժ լուծեց ինձնից:Նա փոխհատուցեց իմ մեղքը մահով:Այդպես որոշեց…Դեռ այն ժամանակ,երբ նա առաջին անգամ եկավ բանտ,ու ես պատրաստ էի ոտքերն ընկնել ներումի համար,նա ինձ այդպես էլ ոչինչ չասաց:Հասկանո՞ւմ ես,ոչինչ:Չհարցրեց պատահածի մասին, չմեղադրեց,չլքեց, քանի որ հոգու խորքում պատրաստ ուներ այս մեկը`զոհաբերությունը դավադրության պես,նվիրվածությունը`վրեժի նման…Ասա ինձ, Ակսել, մահը սիրո երաշխիք կարո՞ղ է լինել…: Ասա, հատուցման համար գոյություն չունե՞ր սահմանված մի չափ: Եվ ասա,թե ինչ են անում,եթե անեծքն աղոթքից նախապատվելի է դառնում…

Հ.Չարխչյան-«ՉԱՐԵՆՑԻ ԿՐԱԿՈՑԸ»

ԿԱՐԻՆԵ ՔՈԹԱՆՃՅԱՆԻՆ

Գիշերը հոգնած նստել սենյակում,
Նայել շորերիդ ծալքերին լուսե,
Ու լույսը լամպի տխրությամբ անհուն
Գուգուրե հոգուս հոգնությունը սև:

Լուռ,անձայն նստել մի բաժակ թեյի:
Ձեռքերդ դնես հոգնած ծնկներիս:
Ու հին,փոշեպատ հայելիների
Մշուշում կորած՝ խոնջանա հոգիս:

Եվ սիրել բախտը՝պարզ ու երկրային,
Ցանկություններդ մեղկ ու կամակոր-
Եվ սիրել քո տան փոշապատ ուղին
Եվ սենյակներիդ տխրությունը գոլ…

***

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․
***
Եթե ուզեն՝ արևներին նոր տե՛մպ կըտան ու նոր ուղի…
Եթե ուզեն՝ արեգակնե՛ր կըշպրտեն երկինքն ի վեր.
Եթե ուզեն՝ վա՛ր կըբերեն երկինքներից արեգակներ…
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված —
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված…
Սահմանական եղանակ
Սահմանված գործողություն՝ ներկա, անցյալ, ապառնի ժամանակներում։ Ձևաբայերը և սահմանական եղանակի ժամանակաձևերը։ Բաղադրյալ և պարզ ժամանակաձևեր։

 Առաջադրանք.
Դուրս գրել սահմանական եղանակի բայերը, որոշել ժամանակաձևը, դեմքը, թիվը, ժամանակը, սեռը, կազմությունը։
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր —
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր —
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…
****
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
****
Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:
****

Ես այլևս մտադիր չեմ տանելու որոշ բաներ, ոչ թե որովհետև ավելի մեծամիտ եմ դարձել, այլ պարզապես հասել եմ կյանքիս այն կետին, որից հետո էլ չեմ ուզում ժամանակ վատնել  նրա վրա, ինչ ինձ տհաճ է, կամ վնասում է։ Էլ չեմ տանելու ցինիզմը, ավելորդ քննադատությունն ու ցանկացած բնույթի պահանջ։ Ես չեմ կամենում սիրաշահել նրանց, ովքեր ինձ չեն ընդունում, սիրել նրանց, ովքեր ինձ չեն սիրում և ժպտալ նրանց երեսին, ովքեր ինձ չեն ժպտում։ 

Այլևս ոչ մի րոպե չեմ անցկացնելու նրանց հետ, ովքեր ստում են կամ փորձում են ինձ մատների վրա խաղացնել։ Ես որոշել եմ այլևս չապրել միտումնավորության, երեսպաշտության, անազնվության ու էժան գովեստների մեջ։ Չեմ հանդուրժելու ո՛չ կիսագրագետներին, ո՛չ գիտակ մեծամիտներին։ Հաշվի չեմ առնելու հանրային բամբասանքները։ Ատում եմ բախումներն ու համեմատությունները։ Ես գիտեմ, որ աշխարհը հակադրություններից է բաղկացած, դրա համար էլ խուսափում եմ կոշտ, անզիջում մարդկանցից։ Ընկերության մեջ չեմ սիրում հավատարմության պակասն ու դավաճանությունը։
Յոլա չեմ գնալու նրանց հետ, ովքեր չգիտեն՝ ինչպես հաճոյախոսեն կամ խրախուսանքի խոսք ասեն։ Չափազանցությունն ինձ սպանում է։ Եվ դժվար եմ ընդունում նրանց, ովքեր կենդանիներ չեն սիրում։
Եվ այս ամենից ավելի ես չեմ համակերպվելու նրանց հետ, ովքեր արժանի չեն իմ համբերությանը։