03.21.2017

Նախապատրաստում «Մեծն Գեթսբին» վեպի քննարկման.

  1. Վեպում եղած փաստերը։
  2. Ինչ զգացմունքներ, հուզումներ է առաջացնում ընթերցողի մեջ։
  3. Հեղինակի առաջադրած խնդրի դրական կողմերը։ Դրական լուծումների և դրական տրամադրվածության ուղղությունները։
  4. Հեղինակի առաջադրած խնդրի բացասական կողմերն ու հնարավոր ձախողումները։
  5. Ուրիշ ինչ զարգացում կարող էր ունենալ պատմությունը։ Ինչպես էր հնարավոր խնդրի լուծումը դասավորել, որ ավելի ցանկալի արդյունք ստացվեր։

Բովանդակությունը

  • Գեթսբին՝ իր կենսագրությունը կերտել փորձող մարդու կերպար։ Որ փաստերը խանգարեցին Գեթսբիին իրականացնելու իր երազանքը։
  • Դեյզին՝ որպես երազանք, նպատակ, ձգտում։
  • Դեյզին՝ որպես իրական մարդ, հասարակական էակ՝ իր կենսագրությամբ, ձգտումներով, ցանկություններով։
  • Հանրությունը, նրա վերաբերմունքը, հանրային կարծիք, հանրային տարածք, հանրային մտածելակերպ։
  • Գեթսբիի կյանքի գնահատականը։ Ինչն էր Գեթսբիի տապալման պատճառը, եթե դա տապալում էր, և ինչ շահեց Գեթսբին, եթե համարենք, որ դա ընտրություն էր։
  • Մեկ նախադասությամբ ամփոփում-ընդհանրացում.  Հասարակություն, անհատ, ճակատագիր և ընտրություն։

Դուրս գրել տողեր, որ կբնորոշեն կերպարներին, կհաստատեն այս կամ այն դրույթը։