04.13.2017

Ենթադրական և հարկադրական եղանակներ։ Դրանց կազմությունը։ Ենթադրականի և հարկադրականի իմաստային նրբերանգները։ Ենթադրական եղանակի ժխտականը՝ որպես բաղադրյալ կառույց։

Առաջադրանք.

  1. Գտնել հարկադրական եղանակի բայերը, որոշել դեմքը, թիվը ժամանակը, սեռը, կազմությունը.
  • Աշխարհին, այո, մքրություն է պետք։
    Վերելքը ծանր էր, ծանր էր, ի՜նչ արած…
    Պտք է իմ բոլոր ուժերը լարեմ…
  • Եվ հայելուց…. պիտի կոշիկ կարել,
    Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի…
  • Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը ձեռքիդ….
  • Իսկ սեփական անի արտացոլման համար
    Ձեզ հայելի պե՞տք է։
    Ինձ հայելի պետք չէ։
  • Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի։
  • Տարիներ հետո նա պիտի դառնա
    Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
  • Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝
    Ըստ աստղային այբուբենի։
  • Եվ պե՞տք է արդյոք քեզ միշտ ունենալ իմ կողքին։

2.Գտնել ենթադրական եղանակի բայերը, որոշել դեմքը, թիվը ժամանակը, սեռը, կազմությունը.

  • Իմ ճամփեն անվախճան մի գիշեր,
    Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա։
  • Ու չի ելնի մոխրից տխուր հմայքը ձեր տան,
    Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան։
  • Հետևում են քեզ, երբ արյուն ունես,
    Իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։
    Չի զիջել նա իր արմատը վերջին
    Արհավիրքների զարկին անխնա։
  • Ուր էլ լինեմ, չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր…
  • Չի դավաճանում ոչ մի ժամանակ
    Հյուրընկալության հինավուրց ոճին։
  • Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
    Ա՜խ, նորից «Մնաս բարով»…
    Մի տեսակ տագնապ կա, որ
    Չես ասի ոչ մի բառով։
  • Մենավո՛ր իմ սիրտ, մոլորվա՜ծ թռչուն,
    Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

3. Գտնել դիմավոր բայերը, որոշել դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը.

Ես այլևս մտադիր չեմ տանելու որոշ բաներ, ոչ թե որովհետև ավելի մեծամիտ եմ դարձել, այլ պարզապես հասել եմ կյանքիս այն կետին, որից հետո էլ չեմ ուզում ժամանակ վատնել  նրա վրա, ինչ ինձ տհաճ է, կամ վնասում է։ Էլ չեմ տանելու ցինիզմը, ավելորդ քննադատությունն ու ցանկացած բնույթի պահանջ։ Ես չեմ կամենում սիրաշահել նրանց, ովքեր ինձ չեն ընդունում, սիրել նրանց, ովքեր ինձ չեն սիրում և ժպտալ նրանց երեսին, ովքեր ինձ չեն ժպտում։
Այլևս ոչ մի րոպե չեմ անցկացնելու նրանց հետ, ովքեր ստում են կամ փորձում են ինձ մատների վրա խաղացնել։ Ես որոշել եմ այլևս չապրել միտումնավորության, երեսպաշտության, անազնվության ու էժան գովեստների մեջ։ Չեմ հանդուրժելու ո՛չ կիսագրագետներին, ո՛չ գիտակ մեծամիտներին։ Հաշվի չեմ առնելու հանրային բամբասանքները։ Ատում եմ բախումներն ու համեմատությունները։ Ես գիտեմ, որ աշխարհը հակադրություններից է բաղկացած, դրա համար էլ խուսափում եմ կոշտ, անզիջում մարդկանցից։ Ընկերության մեջ չեմ սիրում հավատարմության պակասն ու դավաճանությունը։
Յոլա չեմ գնալու նրանց հետ, ովքեր չգիտեն՝ ինչպես հաճոյախոսեն կամ խրախուսանքի խոսք ասեն։ Չափազանցությունն ինձ սպանում է։ Եվ դժվար եմ ընդունում նրանց, ովքեր կենդանիներ չեն սիրում։
Եվ այս ամենից ավելի ես չեմ համակերպվելու նրանց հետ, ովքեր արժանի չեն իմ համբերությանը։

Մերիլ Սթրիփ