04.29.2019

Խոսքի մշակույթ.

Պրեզենտացի պատրաստելու հմտություններ.

  1. Նախաբան՝
    — Անսպասելի փաստ
    — էմոցիա (զարմանք, ուրախություն և այլն)
    — պարզ, անսպասելի հայտարարություն։
  2. Օրինակներ՝
    — Ինչ է իրենից ներկայացնում քո առաջարկը (դրույթը)
    — Կոնկրետ մարդ, որ ազդեցություն է կրում դրանից։
  3. Օրինակներ՝ Հետաքրքիր է՝ ինչքան հաճախ են տվյալ խնդրի հետ առնչվում մարդիկ
    — Կապակցիր վերը նշած պատմության հետ (մարդու մասին)
    — Համեմատիր տվյալներն ու մանավանդ թվերը համեմատիր այնպիսի բանի հետ, որ լսարանի համար հասկանալի ու ընդունելի է։
  4. Ավարտը՝ (նշվածներից գոնե մեկը պարտադիր է)
    — Ինչն է ակնհայտ, ինչը դեռ պիտի պարզաբանվի (կամ ինչ է արվել և ինչի վրա դեռ պիտի աշխատեք)
    — Ինչ արձագանքներ ունեք (այդ թեմայով ինչ են ասում հայտնիները)
    — Ինչպես, որտեղից կարող են ունկնդիրներն ավելին իմանալ քո գաղափարի կամ դրբույթի մասին։

Փորձարկում.

Օրինակ

Անցած դասին առաջ քաշած դրույթի շուրջ կազմել պրեզենտացիա և ներկայացնել (պիտի չտևի 2րոպեից ավելի)։ Աշխատանքի համար՝ 15 րոպե։

Ներկայացումներ, ներկայացումների գնահատում սովորողների կողմից։

Advertisements