05.02.2017

Հասարակություն և գրականություն նախագծի շրջանակներում կարդում ենք Ջորջ Օրուելլի «Անասնաֆերման»։ Կարդալ, նախապատրաստվել քննարկման՝ առանձնացնելով հետևյալ ուղղությունները.

  • Հեղափոխություն, նախադրյալները, համախմբման պայմանները, դրանց առկայությունը «Անասնաֆերմայում»։
  • Հասարակության շերտերը. Իշխանություններ և հասարակություն։ նրանց հարաբերությունները։ Դմբուզի, Բենիամինի, Մոլիի կերպարները։ Անդեմ հասարակությունը՝ հավեր, գառներ, շներ՝ ինչպես են սրանք դառնում իշխանավորների սատարը։
  • Իշխանավորների արտոնավոր դառնալու ճանապարհը հասարակության հանդուրժողականությամբ։ Իշխանավորների՝ իրենց իշխանությունն ապահովելու միջոցները։
  • Կարգախոս, հավերժական կառույցներ, հավաքներ. սրանց նշանակությունը իշխանավորների համար և հասարակության համար։
  • Ամփոփում։

Արևմտահայ հեղինակների շարքից կարդում ենք Պետրոս Դուրյան։ «Առ Մայիս», «Ինչ կ’ըսեն», «Լճակ», «Սիրել», «Դրժել», «Տրտունջք», «Զղջում», «Իմ ցավը»։ Բնութագրել Դուրյանի բանաստեղծականությունը։ Համեմատել անցած հեղինակների (Տերյան, Մեծարենց)տրամադրությունների հետ։