11.03.2016

  1. Գտիր տրված բառերի բացատրությունները, որոնք հոմանիշ ունեն, գրիր նաև հոմանիշները։ Բացատրիր հոմանիշների տարբերությունները.

գալար, գալակտիկա, գահավեժ, գահընկեց, գահույք, գաղջ, գաղտակուր, գաճաճ, գամ, գայթել, գայիսոն, գանակոծել, գանձ, գես, գժդմնել, գժտվել, գիրգ, գծուծ, գռեհիկ, գուղձ, գուրզ։

2. Քիթը մտնել, աչքը մտնել, ձեռլը բռնել, ձեռ առնել, սիրտ տալ, գլուխ բերել, ոտքերն ընկնել, գլխին մոխիր լցնել, գլուխ տալ, ոտը կտրել, ականջը լցնել, աչքը խոթել դարձվածքները բացատրիր։ Նշիր դրանց և համարժեք բառի միջև եղած տարբերությունը։ Փորձիր բնորոշել՝ ինչ է դարձվածքը։

3. Պատկերացրու՝ ղեկավարիցդ հանձնարարություն ունեիր ընկերոջդ հետ դաշտից 1 պարկ մասուր հավաքելու, բայց չես կարողացել, որովհետև ճանապարհին մեծ օձ եք տեսել, վախեցել եք, փախել եք (մանրամասները ինքդ հորինիր)։

Եղելությունը գրավոր պատմիր

  1. մյուս ընկերներիդ՝ օգտագործելով 2-3 դարձվածք
  2. որպես բացատրագիր՝ ինչու մասուր չեք բերել, քեզ հանձնարարող ղեկավարին

Հիշիր բացատրագրին ներկայացվող պահանջները։