11.28.2016

Թարգմանությունը և դրա անհրաժեշտությունը։ Թարգմանական նյութը։
Գեղարվեստական և ոչ գեղարվեստական թարգմանություն։
Համարժեք թարգմանության սկզբունքները։ Շարադասություն, բառի ընտրություն, հասկացության և կայուն արտահայտությունների ընտրություն։
Թարգմանաբար հոդվածի ներկայացում.

Նախաբան (եթե կա, անպայման պետք է թարգմանել, եթե չկա, պետք է ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը)
Հոդվածի հեղինակի ոճի ուսումնասիրում (տեքստը հարկավոր է անպայման կարդալ նախօրոք, փորձել գնահատել լեզուն. կաղապարային է, խոսակցական է, կրկնությունները շատ են, նույն բանը մի քանի անգամ ասում է, հումորը չի մոռացել, բոլոր պնդուները հաստատվում են օրինակներով, ամեն անգամ նոր հարցադրումով ընթերցողին հասցնում է գլխավոր ասելիքին և այլն)։

  • Թարգմանության մեջ համարժեք ոճի ընտրություն։
    Թարգմանության խմբագրում. տեքստը պիտի լինի բնական հայերեն։ Դրա համար թույլատրվում է դերանունները թողնել անհրաժեշտ չափով, որտեղ անհրաժեշտ է, փոխել համապաիասխան գոյականով։
  • Կրկնություններից խուսափում. Եթե հեղինակի տեքստում կրկնություններ չկան, մենք իրավունք չունենք ավելացնելու։ Եթե բնագրում իրար հաջորդում են հոմանիշներ, իսկ հայերենում համարժեք հոմանիշ այդ բառը չունի, հարկավոր է լուծումը տեղում գտնել (կամ փոխաբերական իմաստով ուրիշ բառ օգտագործել, կամ փոխարինել դերանունով, կամ պարզապես զեղչել այդ բառը)։ Ենթակայի-ուղիղ խնդրի տեղերը կարելի է փոխել, եթե այլ հնար չկա։ Ենթակայի-ստորոգելիի տեղերը չի կարելի փոխել. դա տմաստային շեշտի խախտման կարող է հանգեցնել։

Փորձում ենք թարգմանել (ընտրել նյութը, կարդալ, բնութագրել ընտրած նյութի ոճը)։ Սկսել թարգմանել։

.