12.12.2016

Գրաբարյան 5 րոպե, կարդալ ասույթները և փոխադրել ժամանակակից հայերնի։

  • Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:
  • Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:
  • Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:
  • Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:

Ժամանակակից հայոց լեզու

  1. Եղանակ , անարգել, մատաղ, լարեր, ստեր, կախեր, բարակ, քերծե, բալ, կապեր բառերից որը համանուն ունի, ընտրիր և գրիր իմաստները։
  2. Գորդյան հանգույց, բոլոր կամուրջներն այրել, ականջը լցնել, ձեռքերը լվանալ, քարից հաաց քամել, դարձվածքների իաստները բացատրիր, որոնց բացատրությունը կարող ես գտնել, գտիր, ներկայացրու։
  3. Գտիր, թե տրված նախադասություններում բառագործածության ինչ սխալ կա։
  • Վնասվածքը նրան թույլ տվեց այնպես գործելու, նչպես ծրագրավորված էր։
  • «Թմկաբերդի առուն» պոեմի առաջին քառյակներում խոսվում է կյանքի անցողիկության ու գործի անմահության մասին։
  • Այդ պատասխանատու խաղում հավաքականը հաղթեց հատկապես պաշտպանների լավ խաղի պտճառով։
  • Առվակի քչքչոցը խախտում էր անտառում տիրապետող խաղաղ լռությունը։
  • Ոսկեհեր մազերով արքայադուստրը կծիծը պատահաբար գցել էր ջրհորը։
  • Քահանան երիցս անգամ կողմերին հորդորել էր հաշտվել։
  • Ազգային ժողովում քննված հրատապ հարցը վերաբերվում էր կրթական համակարգին։
  • Ես ընդհանուրի շահը ավելի բարձր եմ գերադասում, քան իմ անձնականը։
  • Ընտանեկան ավանդությունը նրան պարտադրում է վերադառնալ հարազատների մոտ։