09.06.2018

Ընթերցանություն.

Վիլյամ Սարոյան. «Մեքսիկացին»

  • Ընթերցանության համար՝ 10 րոպե
  • Քննարկում՝ յուրաքանչյուրին՝ 3-5 րոպե
  1. Ընտրել տեսակետներից մեկը և այն պաշտպանելու հիմքեր գտնել պատմվածքում.
  • Հորեղբայրը անխիղճ մարդ էր։
  • Հորեղբայրը սկզբից էլ գիտեր, որ մեքսիկացուն աշխատանք է տալու։
  • Տղան գիտեր, որ տորեղբայրը ընդունելու է մեքսիկացիներին։
  • Տղան չէր ուզում, որ հորեղբայրը մեքսիկացիներին ընդունի։
  • Մեքսիկացին աներես ու համառ, արժանապատվություն չունեցող մարդ էր։
  • Մեքսիկացին արժանապատիվ մարդ էր։
  • Մեքսիկացին լայնասիրտ մարդ էր։

2. Էսսե գրել՝ «Մեքսիկացին» պատմվածքի շուրջը։ Էսսեն պետք է պարունակի

  • Կարճ տեղեկություններ հեղինակի մասին
  • Գլխավոր խնդիրը՝ ինչի մասին է պատմվածքը
  • Հերոսներից յուրաքանչյուրի բնութագիրն ու նրանց ընդհանրությունը
  • Հեղինակի ասելիքը այս պատմվածքով
  • Քո կյանքից նմանատիպ մի դեպք։

Հաջորդ դասի համար կարդացած գալ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» վիպակը։

Advertisements