02.21.2019

Մահաթմա Գանդիի մասին զրույց։

Շարադրանք՝ «Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում» թեմայով։

  1. Փորձիր տերյանական ոճով տրիոլետ գրել։
  2. Տերյանի թարգմանությամբ Շառլ Բոդլերի արձակ բանաստեղծությից ընտրիր անդեմ նախադասությունները։
    Շառլ ԲոդլերՄիշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
    Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
    Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե՛ք։
    Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…
    Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
    Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…Թարգմ. Վ. Տերյան

    2. Գտիր Տերյանի բանաստեղծություններում անդեմ նախադասությունների օրինակներ։

Advertisements