02.28.2019

Գրականություն

  1. «Հին աստվածներ» դրաման. դրամատիկական սեռի ստեղծագործության առանձնահատկությունները
  2. Սիմվոլիզմի դրսևորումը պիեսում
  3. Պիեսի ասելիքը.
  4. Զրույց. «Կռիվ ինքդ քո դեմ»

Լեզու

Կետադրիր տրված նախադասությունները

  1. Եվ ժողովուրդը աշխատասեր բանիմաց հողին տվեց նախկին քնքշությունը։
  2. Իմ աչքերի առաջ ճանապարհն էր և փիրուզե հավերժահարսը ծովակը։
  3. Նա մտախոհ դիտում էր անդորր ջրի մակերևույթը մարմարի նման հարթ և մարմարի նման անշարժ։
  4. Նոր ժամանած տիկինն սկսեց պատմել իր Լեհաստան կատարած այցի մասին։
  5. Ես մոտենում եմ Մխիթարի քաջ զորավարի գերեզմանին պառկում խոտերի վրա։
  6. Ես հյուսիսային կիսագնդի բնակիչս առաջին անգամ մուտք եմ գործում հարավային կիսագնդի օդային սահմանը։
  7. Ոսկանը նայում էր մոմի հոգեվարք ապրող բոցին։
  8. Նայեց Շիրազի դաշտին գարնան շնորհներով պճնված։
  9. Ալեքսանն այժմ ապրում է միակ որդու Բաբկենի ընտանիքի հետ։
  10. Մեր տան դիմաց Հռիփսիմեի վանքից ոչ հեռու զորանոցն էր։

Դասավորիր նախադասությունները տրամաբանական հերթականությամբ։

  1. Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց։
  2. Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։
  3. ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։
  4. Գիական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։

Լրաքաղ արա օրվա հետաքրքիր լուրերից։ Մեկ նախադասությամբ քո տեսակետը հայտնիր քո քաղած լուրի վերաբերյալ։

Advertisements