03.21.2019

Պատրաստվում ենք տնօրենի հետ հանդիպման։

Կարդում-քննարկում ենք մարտի 13-ի Մանիֆեստի գիրը։

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում Մանիֆեստ կոչվող այս գրառումը։
  2. Ավգուստինոս Երանելու՝ «Միութիւն՝ ի կարեւորս, ազատութիւն՝ յերկբայականս, սէր՝ յամենայնի» արտահայտությունն ի՞նչ է նշանակում, որքանո՞վ է այս բնաբանը կապվում «Մանիֆեստի»հետ։
  3. Ո՞ր հատվածից են երևում, որ տիարն առաջարկում է փոփոխություններ մտցնել կրթության կազմակերպման գործում։
  4. Ո՞ր փոփոխությունն է, որ քեզ համար մեկնաբանության կարիք ունի։
  5. Կան առաջարկներ, որ մեր դպրոցում գործում են. գտիր դրանք։
  6. Ինչպե՞ս կմեկնաբանես մեր դպրոցից անտեղյակ մարդուն այդ դրույթները։
  7. Ո՞րն է տիարի նպատակը այս «Մանիֆեստը» գրելու։ Կարդա այն հատվածը, որտեղ բուն նպատակն է երևում։
  8. Գրառիր և կարդա քո առաջարկները. ինչ կուզեիր ավելացնել՝ ապրիլին կրթահամալիր ժամանող նախարարի սեղանին դնելու համար։
Advertisements