09.16.2016

Ստորոգում։ Նախադասություն, գլխավոր անդամներ։ Ենթակայի և ստորոգյալի արտահայտությունը։ Ստորոգյալի տեսակները՝ պարզ և բաղադրյալ։

Առաջադրանք. Տրված տեքստից առանձնացնել միայն ենթականերն ու ստորոգյալները։ Որոշել ստորոգյլի տեսակը։

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Հնարավոր է՝ իրականությունը, ուր ապրում ենք, միակը չէ։ Կարող են և զուգահեռ իրականություններ գոյություն ունենալ։
Օրինակ՝ այս իրականության մեջ դուք կարդում եք այս գիրքը, իսկ ուրիշ իրականության մեջ ձեզ սպանում են։ Մի երրորդում վիճակախաղում շահում եք, չորրորդում հանկարծ ուզեցիք ինքնասպան լինել և այլն։ Հնարավոր հարյուրավոր, գուցե և հազարավոր իրականություններ մշտապես աճում ու զարգանում են ծառի ճյուղերի նման։
Բայց ահա ընտրված է հիմնական իրականության ճանապարհը, որոշված է։ Եվ մյուս իրականություններն անհետանում են։ Բայց հենց մի իրականությունը քարանում է, նրանից տեղնուտեղը բողբոջում են բազմաթիվ նորերը։ Ցողունը, որի վրա աճում են ճյուղ-իրականությունները, ամրանում է, և հին իրականություններն անհասանելի են դառնում։
Ակնհայտ է, որ իրականությունը, որում դուք «Հանրագիտարանն» եք կարդում, հենց ընտրյալ իրականությունն է՝ ամրացած և որոշված (ո՞ւմ կողմից, ի՞նչ չափանիշներով)։ Այս միտքը կարող է միանգամայն անհեթեթ թվալ, բայց քվանտային ֆիզիկան հենց նույն եզրակացությանն է գալիս։ Կարող եք պատկերացնել, որ իրականությունը ոչ միայն առաջ է ընթանում։ Նա կարող է նաև կողմերից տարածվել (հիշեք Շրոյդինգերի կատվին. «կատուն մեռած է» իրականությունը զուգահեռ է «կատուն ապրում է» իրականությանը)։

Տնային հանձնարարություն Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքի առաջին պարբերությունից դուրս գրել ենթականերն ու ստորոգյալները։ Հետևություն անել. գեղարվեստական խոսքում ո՞ր գլխավոր անդամն է ավելի շատ զեղչվում.ենթկա՞ն, թե ստորոգյալը։