09.19.2016

Նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ։ Գոյականի և բայի լրացումներ։ Նախադասություններից առանձնացնել լրցումները։ Որոշել՝ գոյականի թե՞ բայի լրացում են։ Զրույց տեքտի բովանդակության շուրջ, էսսե՝ «Ես ինչ կնախընտրեի. պաշտո՞ն, թե սիրելի աշխատանք»։

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

«Հիերարխիկ համակարգում ցանկացած աշխատող բարձրանում է մինչև իր ոչ բանիմացությունը»։ Այս սկզբունքն առաջին անգամ ձևակերպել է  Լոուրենս Ջ.Պիտերը 1969 թվին։ Նա ուզում էր նոր գիտություն ստեղծել՝ հիերարխոլոգիա, որը կզբաղվի աշխատողի ոչ բանիմացության խնդրով։ Նա ուզում էր հետազոտել, վերլուծել ու չափել ոչ բանիմացության բնական զարգացումը ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներսում։

Պիտերը հետևյալ դիտարկումն է արել. ցանկացած կազմակերպությունում, եթե աշխատողն իր գործը լավ է անում, նրան ավելի բարդ աշխատանք են հանձնարարում։ Եթե դրանից էլ է բարեհաջող գլուխ հանում, բարձրացնում են պաշտոնը։ Եվ այսպես՝ այնքան, մինչև աշխատողն ստանում է մի տեղ, որ իրենից ավելին է պահանջում, քան ինքը կարող է անել։ Այսքանով նրա առաջընթացը կանգ է առնում։
«Պիտերի սկզբունքը» երկու հետևության է հանգել. նախ՝ կազմակերպությունում աշխատանքն իրագործվում է նրանց կողմից, ովքեր դեռ չեն հասել իրենց ոչ բանիմացության մակարդակին։ Երկրորդը՝ բանիմաց, արդյունավետ աշխատողը հազվադեպ է համաձայնում մնալ բանիմացության իր մակարդակի վրա։ Նա ամեն ինչ անում է՝ հասնելու համար մի մակարդակի, որտեղ ինքը միանգամայն անարդյունավետ է լինելու։