10.13.2016

Կետադրական կանոնների կրկնում։ Գրավոր խոսքի մշակում. «Դիմանկար»։ Ներկայացվող պահանջները.

  1. Հերոսի արտաքին նկարագրությունը, այդ նկարագրության մեջ առանձնահատուկը գտնելն ու ներկայացնելը
  2. Հերոսի բնութագիրը՝ ըստ դիմանկարը գրողի, նրա բնավորության լավ ու վատ կողմերը, բնավորության առանձնահատուկ գիծը (ինչով է տարբերվում մյուսներից). ամեն մի բնորոշում հարկավոր է հիմնավորել օրինակով
  3. Հերոսի մասին ուրիշների կարծիքների մեջբերում
  4. Հերոսի՝ հասարակության մեջ իրեն դրսևորելու կերպը
  5. Հերոսի անունը
  6. Ամփոփում-վերաբերմունք հերոսի նկատմամբ։

Կազմել խմբին հայտնի որևէ մեկի դիմանկարը։ Օգտագործել առնվազն մեկական հետադաս ծավալուն որոշիչ, հեռացված հատկացուցիչ և բացահայտիչ։ Առնվազն մեկ նախադասություն թող ունենա տրոհվող դերբայական դարձված։ Հետևել կետադրության կանոններին։