11.08.2018

Լրացրու թերթիկը

Գրականություն

  1. Ընտրած երգի ներկայացում (պրեզենտացիա)
  2. Կարդում ենք հայ դասական արձակ. Ավետիք Իսահակյան. «Պատրանք»։ Ընթերցանություն, քննարկում
  • Վերաբերմունքը կյանքին՝ ապրելու ուղեցույց
  • Պատրանքը՝ դրական և բացասական կողմերով

3. Հնգյակ գրել պատրանքի մասին

հնգյակին ներկայացվող պահանջները.

1-ին տող՝ 1 բառ՝ վերնագիր
2-րդ տող՝ 2 բառ՝ հատկանիշ, որ ունի առաջին տողում նշվածը
3-րդ տող՝ 3 բառ՝ գործողություն որ անում է առաջին տողում նշվածը
4-րդ տող՝ 4-5 բառ՝ քո վերաբերմունքը առաջին տողում նշվածի նկատմամբ
5-րդ տող՝ 1-2 բառով՝ առաջին տողում նշվածի հոմանիշը։

4. Էսսե գրել «Քաղցր սո՞ւտ, թե դառը ճշմարտություն» թեմայով։

Լեզվից

  1. Լրաքաղ արա օրվա լրատվականներից (10 րոպե՝ նաև ներկայացնելը)
  2. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.

Երբ Փարիզում էի մի քանի ընկերներից աման-րը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։
Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պ-նասեր կայնաք հագնված ամենավերջին նորաձևությամբ պ-րանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջ-ղերի և ման-կների ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախ-իղ լույսով։
Դահլիճը լուսավորված էր ի-ը-տասը հսկա ջահերով որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։
Որոտընդոստ երաժշտությունը թնդաց և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչ-ն ծիծաղ քրքիջ ու զվար- ձայներ։
Ակնդետ նայում էի շուրջս մոտիկն ու հեռուն բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել որև- տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ նույն հավատով ընդունելու եկող տարին։
Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովա-ուկ մանուկներին որ ներս էին խ-կվել և կ-կվել դռան մոտ։
Զարհուրելի բան է աշխարհը ասաց ընկերներիցս մեկը քանի դեռ աղքատ կա շուրջդ երջանիկ չես կարող լինել։

3. Թարգմանիր տեքստերից մեկը.

 

Advertisements