11.15.2018

Հայոց լեզու

Դերբայներ և դիմավոր բայեր։ Դերբայների դերը նախադասության մեջ։ Դերբայական դարձված։ Տրոհվող դերբայական դարձված։

  • Գտիր տրված նախադասությունների մեջ դերբայական դարձվածները և ընդգծիր, որտեղ հարկավոր է, կետադրիր։
  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
  2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
  3. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան օրվա նորություններն իմանալու։
  4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
  5. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
  6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
  7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները» նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։
  8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։
  9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։
  10. Վրանից ելնելով Աշոտ թագավորը դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։
  11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։
  12. Նա շատ էր տխրել լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
  13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։
  14. Վերադառնալով հայրենիք հայոց արքան  ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
  15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։
  • Ավարտիր նախոր օրն ընտրած նյութի թարգմանությունը։
  • Լրաքաղ կատարիր լրատվական կայքերի օրվա նորություններից։ Մեկ նախադասությամբ մեկնաբանիր լուրը։

Գրականություն

ԱՎ. իսահակյան «Անհաղթ Խալիֆան»

  • Պատասխանատվություն և անձնական ընտրություն
  • Պացիֆիզմ. դրականն ու բացասականը։
  • Պատերա՞րզմ, թե խաղաղություն ամեն գնով։
  • Ինչի մասին է այս պատմվածքը։

«Մի հին չինական զրույց»

  • Բնական օրենք և հասարակական օրենք։
  • Հնարավո՞ր էր կանխել սփռվող չարիքը։
  • Հասարակության որ հատկանիշներն են նման իրավիճակների ստեղթման պատասխանատուն։
  • Ինչպիսի՞ն պիտի լինի հանրությանը վերաբերող որոշումը նույն հանրությանը չվնասելու համար։

«Երկու արվեստագետ»

  • Ինչ է նշանակում արվեստագետ (կարողանալ անել պահանջվածը, թե՞ զգալ+մտածել+ստեղծել+կատարել սեփականը)։
  • Արվեստագետներից որն է ճշմարիտ արվեստագետ (հիմնավորել)։

Դուրս գրել այն բառերը, որոնք մինչև հիմա հանդիպել են միայն Իսահակյանի ստեղծագործություններում,կազմել Իսահակյանի ստեղծագործությունների բառարան։

 

Advertisements