09.05.2019

«Իմ կրթական հավակնությունները» թեմայի շուրջ զրույցներ։ Քննարկման թեմաների ընտրություն, հարցերի ձևակերպում.

  1. Ազատության չափը դպրոցում. ստիպե՞լ, թե չստիպել սովորել։
  2. Ընտրության իրավունք և ընտրության կարողություն. ես գիտե՞մ՝ ինչ եմ ուզում սովորել։
  3. Գնահատումը օգնում, թե՞ խանգարում է ուսուցմանը։
  4. Եթե քննությունները չլինեին, ինչպես կկազմակերպեի իմ ուսումնական տարին։

Գրականություն

Ընթերցանություն՝ Ակսել Բակունց. «Միրհավ»

  1. Բակունցի մասին ամենահետաքրքիր փաստերը։
  2. Պատմվածքի բովանդակությունը. կինը, նրա նկատմամբ հանրության, գրողի և հենց իր վերաբերմունքը։ Սոնայի կերպարի քննարկում (կրավորական վարքի հետ համարձակությունը) Ներկայացված պատմվածքում ով ինչ է ստանում հանրության մեջ հաստատված վարքականոնների արդյունքում։
  3. Հաջորդ դասի համար կարդալ «Ալպիական մանուշակ» պատմվածքը։
Advertisements