09.06.2019

Կապ.— մեջ, տակ, վրա, հետ, մասին, բացի, բոխանակ, փոխարեն, առաջ, հետ և այլն- դրվում են կապվող բառի (հիմնականում գոյականի ու դերանվան) վրա, նրան տալիս է հոլովական նրբիմաստ։ Կապվող բառի հետ միասին դառնում է խնդիր կամ պարագա։

Տեսակները

  • Իսկական՝ նյութական իմաստը լրիվ կորցրած բառերն են՝ պես, չափ, հետ, դեմ, մոտ, վրա, մասին
  • Անիսկական՝ ունեն նյութական իմաստ, կարող են հանդես գալ նաև որպես այլ խոսքի մաս՝ մեջ, առաջ,  տակ (եթե հնարավոր է հոլովել, ուրեմն անիսկական կապեր են)։
  • Կապական բառեր՝ միայն որոշակի դեպքերում են օգտագործվում որպես կապեր՝ ժամանակ, երեսից, չանցած, անունով, անունից, ընթացքում, հետո և այլն։

Լինում են

  1. նախադրություններ՝ դրվում են կապվող բառից առաջ՝ առանց, դեպի, որպես, մինչև, հանուն, ի հաշիվ և այլն
  2. Հետադրություններ՝ առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ, հանդիման, մասին, միջև, ներքո, մոտ, վրա և այլն
  3. Երկդրություններ՝ առթիվ, բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։

 

Գրականություն- Բակունցի պատմվածքները

«Միրհավ»՝ Ինչո՞ւ միրհավ։ Սոնայի և Դիլանի կերպարներում առանձնահատուկը։

«Ալպիական մանուշակ»՝ համեմատությունը։ «Գանձ» ասվածը ամեն կերպարի համար։ Կնոջ նկատմամբ վերաբերմունքը։

«Սպիտակ ձին»՝ ձիու կերպարներում մարդու տեսակը։ Կյանքի գինը։ Ազատությունը՝ վախի բացակայություն։ Կյանքի և ազատության մեջ ընտրությունը։

Խոնարհ աղջիկը՝ բարդույթներ, դրանց դերը հասարակության մեջ տեղ գրավելիս։

Բակունցի ստեղծագործությունների շուրջ շտեմարանային հարցերի պատասխանները։