Կրթական բարեփոխումներ. սկսենք վստահությունից

կլոր սեղան-2015 013Կլոր սեղան-քննարկման նախագիծ

Անցկացման ժամանակը— սեպտեմբերի 24-ին, ժամը 13.00-14.00
Տեղը- Ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցները – սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, մանկավարժական աշխատողներ
Նպատակը – հանրության և դպրոցի մերձեցում, փոխադարձ վստահության և փոխադարձ օգնության, բարյացակամության մթնոլորտի հաստատում։

Մուտք.
«
Ամեն անգամ, երբ ձեռնամուխ ենք լինում կրթական գործում որևէ նոր ուղղության քննարկմանը, շատ կարևոր է այն դիտարկել ավելի լայն՝ սոցիալական տեսանկյունից: Հակառակ դեպքում դպրոցական կյանքի կարգի և ավանդույթների փոփոխությունները առանձին ուսուցիչների հորինվածքներ կլինեն. վատագույն դեպքում՝ հապճեպ երևակայությունների տեսքով, լավագույն դեպքում՝ միայն առանձին մանրամասների բարելավումների. հենց այս հարթությունում էլ դիտարկվում են դպրոցի բարեփոխումները։ ….Կրթության բովանդակության և մեթոդների շարունակվող ձևափոխությունները փոփոխվող սոցիալական վիճակի արդյունքն են, որոնք արտադրության և առևտրի ձևերի փոփոխությունների նման ձգտում են բավարարելու նոր կազմավորվող հասարակության պահանջները »: Ջոն Դյուի (2 րոպե)

  1. Ծնողների և դասավանդողների մեկական խումբ է կազմվում։ Խմբերում քննարկում և պատրաստվում են հիմնավորված ներկայացնելու, թե ինչ են իրենք սպասում մյուս կողմից (ծնողները՝ դպրոցից, դասավանդողները՝ ընտանիքից, ծնողից, հասարակությունից)։ Իսկ սովորողների խումբը պատրաստում է այն պարտականությունների ցուցակը, որոնք իրենք մտադիր չեն կատարելու (10 րոպե)։ Նաև հետևում է քննարկմանը՝ որպես էքսպերտ (վերջում իրենք գնահատելու են)։
  2. Կողմերը ներկայացնում են իրենց սպասելիքները, հիմնավորումները (ներկայացման համար՝ յուրաքանչյուրին 5 րոպե, ևս 5 րոպե՝ հարց ու պատասխանի համար)։
  3. Սովորողների ցուցակի ներկայացում (հիմնավորումներով՝ 5 րոպե), մտքերի փոխանակում (3 րոպե)։
  4. Կողմերը նորից աշխատում են խմբերով, կազմում են այն պարտականությունների ցուցակը, որ իրենցից սպասում էր մյուս կողմը և իրենք ստանձնում են (աշխատանքի համար՝ 5 րոպե, ներկայացման համար՝ 5 րոպե՝ երկուսին միասին)։
  5. Ամփոփում.
    ա) Ի՞նչ բացահայտեցին կողմերն իրենց համար։

բ) Սովորողների հիմնավորված-փաստարկված գնահատականը մեծերի քննարկմանը։ (5 րոպե)

Թողնել մեկնաբանություն