Գրականության ծրագրեր

2016-2017 ուսումնական տարի

9-րդ դասարան

  1. Հայ բանահյուսություն։ Վիպաշխարհը, առասպելներ, էպոս։ «Սասնա ծռեր»
  2. Հայ հին և միջնադարյան գրականություն։ Մաշտոց, պատմագրություն (Ագաթանգեղոս, Բուզանդ, Խորենացի), Վարքագրություն (Կորյուն), Փիլիսոփայություն (Դավիթ Անհաղթ, Շիրակացի) պոեզիա (Շնորհալի, Նարեկացի, Քուչակ, Սայաթ-Նովա)
  3. Նոր գրականություն. Խաչատուր Աբովյան, Միքայել Նալբանդյան։
  4. «Կարդում ենք» նախագծով սահմանված հեղինակներ՝ Թումանյանի՝ բանահյուսական նմուշների մշակումները, Տերյան.տերյանական տաղաչափություն (բանաստեղծական ամենաշատ օգտագործած ձևերը), Չարենց. ոճավորման չարենցյան մոտիվները. թանկաներ, ռուբայիներ, արևելյան ոճի այլ նմուշներ «Տաղարան» շարքը) ։
  5. Ժամանակակից հեղինակներ՝ սովորողի ընտրությամբ («Գրանիշ», «Գրական կամուրջ», «Գրեթերթ», «Մշակութային» և այլ կայքերը)։
  6. Համաշխարհային թարգմանված և այլալեզու գրականություն, ընթերցված գրկանության մեկնաբանում, ներկայացում, հատվածների կամ ամբողջական ստեղծագործության թարգմանություն (ըստ սովորողի հայեցողության և ընտրության)

Նախագծեր. «Սասնա ծռեր», «Ավ.Իսահակյան», «Համաշխարհային գրականության ընտրանի»։

10-րդ դասարան

Հայ գրականություն

  1. Բանահյուսություն. բանահյուսության ռաանձնահատկությունները, բանահյուսական նմուշներ։ «Սասնա ծռեր» էպոսը (ընթերցումներ էպոսից)
  2. Հին և միջնադարյան գրականություն. պատմագրություն, պոեզիա։ Առակագրություն. առակների կիրառական նշանակությունը միջնադարում։ Համեմատություն ժամանակակից առակների հետ։
  3. Նոր գրականություն. Նալբանդյան, Դուրյան, Պարոնյան, Րաֆֆի, Մուրացան, Շիրվանզադե
  4. «Կարդում ենք» նախագծով՝ Թումանյան (Հրապարակախոսությունը, փիլիսոփայական բանաստեղծությունները, լեգենդները)։ Տերյան «Հայ գրականության գլիք օրը», «Հոգևոր Հայաստան» հոդվածները, Տերյանի բանաստեղծական շարքերն ու դրանց տարբերությունները)։ Չարենց. (Քաղաքական մոտիվները. «Խմբապետ Շավարշ», «Երկիր Նաիրի», «Դանթեական առասպել»։ Չարենց-մարդը՝ իր ստեղծագործություններում (քնարական բանաստեղծությունները)։

Համաշխարհային գրականություն.

Համաշխարհային գրականության թարգմանական և բնագրային նմուշներ ((«Գրանիշ», «Գրական կամուրջ», «Գրեթերթ», «Մշակութային» և այլ կայքեր)։ Սովորողների ընտրությամբ կամ դասավանդողի առաջարկով ընթերցվելիք նյութերը որոշվում են տեղում։

12-րդ դասարան (մինչև դեկտեմբեր)

  1. Հին գրականություն՝ Գրերի գյուտ, Մաշտոց, պատմագրություն, Խորենացու «Հայոց պատմութունը»։
  2. Բանահյուսություն՝ Առասպելաբանություն, «Սասնա ծռեր»
  3. Նոր գրականություն՝ ռոմանտիկներ՝ Րաֆֆի, Մուրացան; ռեալիստներ՝ Շիրվանզադե, Պարոնյան; ժամանակակիցներ՝ Պարույր Սևակ, Համո Սահյան, Հրանտ Մաթևոսյան, Շահան Շահնուր։
  4. Օտարագիրներից՝ Վիլիամ Սարոյան։