Հայոց լեզու և հայ գրականություն

Լրացուցիչ կրթություն

Շաբաթական 6 ժամ, ուսումնական ամբողջ տարվա համար, ուղղված է 12-րդ դասարանցիներին, ովքեր անհրաժեշտ են համարում բարձր գնահատականը քննությունից։
Պահանջվում է հետաքրքրություն, համառություն, հետազոտելու, բացառությունները վեր հանելու համբերություն։

Ծրագիրը.
Հայոց լեզու

  1. Հնչյունաբանություն, ուղղագրություն և ուղղախոսություն, վանկ, տեսակները, հնչյունափոխություն. առանձնահատկություններ, օրինաչափություններ և բացառություններ։
  2. Բառագիտություն։ Բառապաշար, փոխառություններ, հնդեվրոպական արմատից կազմված բառեր, բառերի հարաբերությունը միմյանը՝ հոմանիշներ և հականիշներ։ Բազմիմաստ և համանուն բառեր, հարանուններ։ Դարձվածքներ, դրանց բառային արժեքները, նրբիմաստները։ Բառակամական միավորներ, բառերի տեսակներն ըստ կազմության։ Փոխառյալ բառերի բառակազմական առանձնահատկությունները։
  3. Ձևաբանություն։ Ձևույթ, բառերի ձևաբանական արժեքները։ Նյութական, քերականական, վերաբերմունքային իմաստ ունեցող խոսքի մասեր։ Խոսքիմասային անցում, ոչ միանշանակ խոսքիմասային պատկանելություն ունեցող բառեր։ Թեքվող և չթեքվող խոսքի մասեր։  Ձևաբանական կարգեր։ Փոխանվանական կիրառություն։
  4. Շարահյուսություն։ Շարահյուսական միավոր։ Խոսք, նախադասություն։ Նախադասության տեսակները, նախադասության անդաները, դրանց տրոհումը։ Դերբայական դարձված։ Կիրառությունը, հոմանիշությունը երկրորդական նախադասության հետ, փոխակերպումը։ Բազմաբարդ նախադասություններ, դրանց բաղադրիչ նախադասությունների հարաբերությունների որոշումը։ Գծապատկեր։
  5. Տեքստ։ Ոճ։ Առանձնահատկությունները։
  6. Տեղեկություններ հայերենի մասին, անվանի լեզվաբան-հայագետներ, բառարաններ, դրանց տեսակները, կիրառությունը։

Հայ գրականություն

  1. Բանահյուսություն, հին և միջնադարյան գրականություն՝ պամագրություն, պոեզիա. պարտադիր ընթերցանություն. «Սասունցի Դավիթ» (համահավաք բնագիրը) Խորենացի, Մաշտոց, Նարեկացի, Ֆրիկ, Շնորհալի, Գոշ, Այգեկցի, Քուչակ (վերագրվող հայրենները)։
  2. Հայ նոր գրականություն։ Գրական ուղղություններ և սեռեր, ռոմանտիզմի հայ ներկայացուցիչներ, ռեալիզմ, զարգացումները, դրամատիկական սեռը, ժանրերը։
    Պարտադիր ընթերցանություն. Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Մուրացան, Նալբանդյան, Դուրյան, Պարոնյան, Շիրվանզադե, Նար-Դոս, Թումանյան, Իսահակյան, Մեծարենց, Դեմիրճյան, Զոհրապ, Վարուժան, Սիամանթո, Շանթ, Վահան Տերյան։
  3. Նորագույն շրջան. գրական տենդենցները, ժամանակաշրջանը և դրա ազդեցությունը գրականության վրա։ Պարտադիր ընթերցանություն. Դարենց, Բակունց, Կոստան Զարյան, Շահան Շահնուր, Մահարի, Զարյան, Շիրազ, Համո Սահյան, Հրանտ Մաթևոսյան։ Օտարագիր հայ գրողներ. Սարոյան, Թրուայա։ 

 

Advertisements