Հաշվետվություն օգոստոսի 12-19 աշխատանքների

Օգոստոսի 12-ից վերադառնալով հերթական արձակուրդից՝ կատարել եմ հետևյալ աշխատանքները.

  1. Կարդացել, արձագանքել եմ մանկավարժության լաբորատորիայի հարցադրումներին, նորից ուսումնասիրել եմ ուսումնական օրացույցը, առաջարկներ եմ արել (աշխատանքը՝ էլ.հասցեով)
  2. Կապվել եմ անբավարար կամ իր գնահատականը վերանայել ցանկացող սովորողների հետ, հանձնարարություններ եմ տվել (աշխատանքը՝ -էլ.հասցեով, սոցցանցերով, հեռախոսով)
  3. Կապվել եմ «Էթիկետ» ռադիոյի խմբագրակազմի հետ, քննարկել առաջիկա աշխատանքը, կազմակերպել առաջիկա թողարկումները, որոնցից մեկը թողարկվել է։
  4. Թամար Ղահրամանյանի հետ հանդիպել եմ Ավագ դպրոց դիմած նոր սովորողներին, նրանց ներկայացրել մեր կրթահամալիրը՝ իր ֆիզիկական և վիրտուալ տարածքներով, ծրագրերով, նախագծերով և այլն, զրուցել հետները, թարգմանական և վերլուծական աշխատանքներ կատարել, խնամել շրջակա միջավայրը, ինչի արդյունքում ունենք «Սուրհանդակ» ռադիոյի երկու թողարկում (1, 2); «Թարգմանիր» ամսագրի հինգ հրպարակում (1; 2; 3; 4; 5) և մեկ նկարաշար։
Advertisements