Կրթական փոխանակումների ծրագրի նախագիծ

Ախալցխայի Վալե քաղաքի հայկական դպրոցի՝ սովորողների և դասավանդողների ընդունելություն հոկտեմբերի 14-17-ը

Հոկտեմբերի 14

08:00 —դիմավորում, տեղավորում կրթահամալիրի Բ-4 դպրոց-պարտեզի հյուրատանը, ապա այցելություն մարմարյա սրահ, մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին (պատասխանատու՝ Սիլվա Հարությունյան)

9:30-10:00  նախաճաշ
10.10-11.50— շրջայց դպրոցում, դասալսումներ, երգի և պարի  ուսուցում (պատասխանատու` Թամար Ղահրամանյան)
12.00-15.00-այցելություն  Էրեբունի թանգարան (պատասխանատու` Հասմիկ Ղազարյան )  15:15-16:00 –մասնակցություն մեդիաուրբաթին
16:10-18:00— ճաշ, հանգիստ, նախապատրաստություն երեկոյան Երևանում շրջելու
18:00-21.00-զբոսանք Երեկոյան Երևանում՝ այցելություն  Ծիծեռնակաբերդի  բարձունք, տրանսպորտով իջնում ենք Կասկադ, քայլելով  հասնում ենք  հանրապետության հրապարակ, վերադարձ կացարան։
21.00-21.30-ընթրիք։
22:00-22.30 օրվա ամփոփում։

Հոկտեմբերի 15

8:00  –վերկաց։
9:00-9.30 – նախաճաշ
10.30-12.30— այցելություն  Երևանի պատմության և ժողովրդական արվեստների թանգարաններ։
13.30-ից՝ ճանապարհորդություն դեպի Գառնիի տաճար և Գեղարդավանք։ Ճաշը բրդուճների տեսքով վերցնում ենք մեզ հետ, ճաշում ենք ընթացքում։  Ճանապարհին դադար Չարենցի կամարի մոտ, տեղանքի և Արարատի դիտում։
19:00 – ընթրիք, զբոսանք հարավարևմտյան թաղամասում։
21:00-22:00— օրվա ամփոփում, քուն
Օրվա պատասխանատուներ`  Հասմիկ Ղազարյան, Սիլվա Հարությունյան, Թամար Ղահրամանյան

Հոկտեմբերի 16

8:00-9:00— վերկաց
9:00-10:00— նախաճաշ
11:00— Ուղևորություն դեպի Զվարթնոց,  Հռիփսիմեի, Սուրբ Էջմիածնի  և Գայանեի տաճարներ, ապա Էջմիածնից դեպի Օշական` այց  Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին,   այնուհետև Մուղնու Սուրբ Գևորգ  եկեղեցի, վերադարձ Երևան։
13.00-13.30— ճաշը կազմակերպել ճանապարհին  բրդուճների տեսքով։
19:00 – ընթրիք
21:00-22:00— օրվա ամփոփում, քուն։

5.00- լույս երկուշաբթի`  ճանապարհում:

Օրվա պատասխանատուներ`  Հասմիկ Ղազարյան, Սիլվա Հարությունյան, Թամար Ղահրամանյան