Ամառային ճամբարի հաշվետվություն

IMG_20170531_104633Ս.թ. մայիսի 29-ից հունիսի 9-ը վարել եմ Ավագ դպրոցի ջոկատներից մեկը։ Իմ ջոկատում ընդգրկված էին 9 սովորողներ, բայց պարբերաբար մեզ միանում էին նաև այլ ջոկատների սովորողներից։ Սովորողների հետ քննարկել ու կազմել ենք օրվա ծրագիրը, հաշվի ենք առել նաև կրթահամալիրի, մասնավորապես Ավագ դպրոցի՝ ընթացքում եղած նախագծերը, ճամբարի պետի օրակարգը։

Աշխատել ենք բազմազան և արդյունավետ օրեր անցկացնել միասին։ Մասնավորապես, սովորել և խաղացել ենք սեղանի խաղեր, խնամել ենք շրջակա միջավայրը,  երկու անգամ թափառել ենք քաղաքում, տեղեկատվական թերթիկներ բաժանել։ Թափառումներն ունեցել են իրենց հանգրվանը առաջին անգամ Մանկական երկաթուղու կողմից Հրազդանի կիրճը, երկրորդ անգամ՝ Ավ.Իսահակյանի երևանյան տուն-թանգարանն ու Հաղթանակի զբոսայգին։ Այդ ճամփորդությունների ընթացքում նաև ինտելեկտուալ խաղեր ու քննարկումներ ենք կազմակերպել։
Սովորել ենք նաև բակային խաղեր, հասցրել ենք հեծանվաերթ անել դեպի Երևանյան լիճ (էկոլոգիական նախագծի շրջանակներում՝ շրջակա միջավայրի օրվա առթիվ), թենիս ենք խաղացել ու նաև փորձել ենք թարգմանություններ անել։ Ամենանշանակալիցն ու հետաքրքիրը, իհարկե, բրուտանոցում էր, որտեղ սովորողներից շատերը առաջին անգամ էին լինում և, որքան հասցրի նկատել, տարվեցին այդ զբաղմունքով։
Ջոկատը մասնակցել է նաև տնօրենի հետ «Սուրհանդակ» ռադիոյի հարցազրույցին, իր տեղում էր ԿԳ նախարարի այցելության ժամանակ։

Խնդիրը միայն սովորողների պարբերական  բացակայություններն էին։ Նաև՝ առաջին տարին մեր դպրոցում սովորածների համար արտասովոր էր ամառային իրենց ժամանակը դպրոցի կազմակերպմանը հանձնելը։