Նախագծային ուսուցում

Սեմինար պարապմունքի նախագիծ

1-ին պարապմունք

  • Նախագիծ հասկացության սահմանում։ Փուլերը, վերջնական արդյունքի նախատեսումը։
  • Նախագծի տարատեսակները։
  • Նախագծի ձևակերպումը, նախապատրաստումը։ Համագործակցումը այլ մասնագետների հետ։ Համակարգումը։

2-րդ պարապմունք

  • Կանոնավոր նախագծային աշխատանքից շեղումներ արտակարգ իրավիճակներում։
  • Նախագծերի հընթացս վերաձևակերպում, մասնակիցների ներգրավում, ընդլայնում կամ մասնավորեցում։ Ժամկետների սահմանում և այլ կազմակերպչական խնդիրներ։ Մասնակիցների մոտիվացում։
  • Աշխատանքի մասերի բաժանման սկզբունքները («ով ինչ կարող է», «ով ինչ ուզում է», «ով ինչ է ուզում սովորել այդ ընթացքում»)։ Ամեն մասնակցի ձեռքբերման մոտավոր կանխատեսումը։
  • Կարճատև նախագծերի ծրագրում։

3-րդ պարապմունք

  • Նախորդ պարապմունքին ծրագրած նախագծերի քննարկում, հղկում, բլոգներում հրապարակում։
  • Նախագծի մասնակիցների ընտրություն (սեմինարի մասնակիցներից)։ Մոտիվացում։
  • Աշխատանքային խմբերի կազմում։ Աշխատանքի բաժանում։
  • Նախագծային աշխատանքի կատարում (տեսական մասի կատարում՝ օգտվելով առցանց կամ ֆիզիկական գրադարանից, համացանցից, խմբում եղած մասնագետների խորհրդատվությունից)

4-րդ պարապմունք

  • Պատրաստած նյութերի ներկայացում, քննարկում։
  • Աշխատանքների իրականացում՝ ըստ խմբերի։
  • Վերջնական արդյունքի ստեղծում։

5-րդ պարապմունք

Սեմինարի արդյունքում արված նախագծերի արդյունքների ներկայացում, քննարկում։