«Կարդում ենք»նախագծի առաջադրանքների փաթեթ

  1. Կարդում ենք Վահան Տերյան. (փետրվարի 1-10)
  • 9-րդ դասարան՝  «Տեսա երազ մի վառ», «Տխրություն», «Մթնշաղ» և ընդհանուր նախագծով որոշված մյուս բանաստեղծությունները, Տրիոլետներ, «Երկիր Նաիրի» շարքը, «Հոգևոր Հայաստան» հոդվածը։ Բանաստեղծությունները վերլուծել, սովորել անգիր, հոդվածը կարդալ, կազմակերպել քննարկում։
  • 10-րդ դասարան՝ «Տեսա երազ մի վառ», «Տխրություն», «Մթնշաղ» և ընդհանուր նախագծով որոշված մյուս բանաստեղծությունները (անգիր), «Մթնշաղի անուրջներ», «Ոսկի հեքիաթ» շարքերը (անգիր՝ սովորողի ընտրությամբ, ընթերցանություն ընթերցարանում< քննարկման կազմակերպում։ «Հոգևոր Հայաստան» հոդվածը (ընդհանուր քննարկման կազմակերպում)։
  • 11-րդ դասարան՝  «Տեսա երազ մի վառ», «Տխրություն», «Մթնշաղ» և ընդհանուր նախագծով որոշված մյուս բանաստեղծությունները (անգիր), «Կատվի դրախտ», «Ոսկի շղթա» շարքեր, ընթերցում, քննարկում, վերլուծություններ։ «Հոգևոր Հայաստան» հոդվածը (ընդհանուր քննարկման կազմակերպում)։

2. Կարդում ենք Թումանյան. (փետրվարի 1-10)

  • 9-րդ դասարան՝ «Իմ երգը», «Աստղերի հետ», «Հայոց լեռներում»՝ անգիր, բալլադները՝ «Մի կաթիլ մեղր», «Փարվանա», «Լոռեցի Սաքոն»- բեմադրություններ, քննարկումներ, վերլուծություններ։ Թումանյանի հրապարակաքոսությունը՝ սովորողի ընտրությամբ ընթերցում և քննարկում։
  • 10-րդ դասարան՝ «Իմ երգը», «Աստղերի հետ», «Հայոց լեռներում», «Անուշ»՝ նախերգանքը, «Թմկաբերդի առումը»՝ նախերգանքը- անգիր։ «Աստղերի հետ», «Հոգեհանգիստ», «Սիրիուսի հրաժեշտը», «Հայրենիքիս հետ», խառյակներ։ Հրապարակաքոսության ընթերցում, քննարկման կազմակերպում։
  • 11-րդ դասարան՝ «Իմ երգը», «Աստղերի հետ», «Հայոց լեռներում», «Անուշ»՝ նախերգանքը, «Թմկաբերդի առումը»՝ նախերգանքը- անգիր։ Նշված պոեմների քննարկում, էսսեներ։ «Սիրիուսի հրաժեշտը»< «Հայրենիքիս հետ» և այլ բանաստեղծությունների ՞ հրապարակախոսության ընթերցում, քննարկում, Էսսեների պատրաստում։
  • Տերյանի և Թումանյանի կենսագրական փաստերի և ստեղծագործությունների հիման վրա սմարթմոբի կազմակերպում ենթակայքերում, սոցցանցերում կամ էլ.հասցեներով։

3. Կարդում ենք Չարենց. 

  • 9-րդ դասարան՝ «Կարդում ենք Չարենց» նախագծով նախատեսված բանաստեղծություններն անգիր,«Երազ տեսա», «Հայրենիքում», «Ես իմ անուշ Հայաստանի…», «Անքնություն», «Երազ տեսա», «Ութնյակներ արևին», գազելներ, ռուբայիներ, տրիոլետներ և այլն՝ սովորողների ընտրությամբ։ Չարենցի արվեստի մասին գրականության ուսումնասիրում, քննարկումներ, էսսեներ, ընթերցումներ։
  • 10-րդ դասարան՝ «Կարդում ենք Չարենց» նախագծով նախատեսված բանաստեղծություններն անգիր,«Ծիածան», «Տաղարան», «Ողջակիզվող կրակներ»,  շարքերը, այլ բանաստեղծություններ։ «Վահագն» պոեմը։ Չարենցի ստեղծագործությանը և կենսագրությանը վերաբերող գրականության ընթերցում, քննարկումներ, էսսեների տրապարակում։
  • 11-րդ դասարան՝ «Կարդում ենք Չարենց» նախագծով նախատեսված բանաստեղծություններն անգիր, պոեմների ընթերցում՝ «Դանթեական առասպել», «Վահագն», «Չարենց -նամե»< «Երկիր Նաիրի» վեպը։ Քննարկումներ, էսսեներ, սիմվոլիզմի եվրոպական ներկայացուցիչների հետ համեմատում։ Էսսեների հրապարակում։
  • Չարենցի կենսագրական փաստերի և բանաստեղծությունների վրա սմարթմոբի կազմակերպում։