09.01.2016

  1. Առաջին դաս։ 12-րդ դասարանում ուսուցման նոր սկզբունքի ներկայացում։ Ուսումնական պլանին անդրադարձ։ Առաջարկվող նախագծեր։ Մեկ կիսամյակում կատարելիք աշխատանքի ծավալը՝ ուսումնասիրելիք հեղինակներ։ Կարդացած ծրագրային նյութերի մասին զրույց։
  2. Զրույց վիպաշխարհի, առասպելների մասին։ Պատմական և վիպական կերպարների համեմատություն։ Բնահյուսական մտածողության արտահայտությունը առասպելներում։ Պատումներ, դրանց ընթերցումներ գրաբար, մեկնաբանություններ։ (Գրաբարի ձեռնարկ, մաս 1-ին, էջ 7, 10, 12, 13, 15, 16, 19, 20)։
  3. Հանձնարարություն՝ «Սասնա ծռեր» համահավաք բնագրից բանահյուսական առանձնահատկություններ ունեցող հատվածների դուրսգրում։

Հայոց լեզու

Քերականական կարգեր, հնչյունաբանություն, ուղղագրական ամենատարածված կանոնները։ Գործնական աշխատանք ուղղագրության և ուղղախոսության շուրջ։ Ընդհանուր կանոնից շեղվող բառերի ուղղագրությունը։ Քիչ օգտագործվող բառեր, դրանց բացատրությունների որոնում, ուղղագրության վրա ուշադրության սևեռում։
Հանձնարարություն՝ շտեմարանի համապատասխան բաժնից գտնել կանոնից շեղումներ ունեցող բառերը, գտնել բոլորի բացատրությունները, ուշադրություն դարձնել դրանց և, եթե ունեն, հարանունների ուղղագրությանը։

Կատարել. Armenian language 2016 Test 1

 

Advertisements