01.30.2017

  1. Ձևավանությունը՝ լեզվաբանական կարգ։ Առանձնահատկությունները, նմանությունները սոցիալական հարաբերություններին։ Խոսքի մասերը։
  2. Գոյական։ Գոյականի քերականական կարգերը.
  • հատուկ-հասարակ
  • անձնանիշ-իրանիշ
  • որոշյալ-անորոշ
  • թվի կարգը, հոգնակիի կազմությունը, առանձնահատկություններն ու բացառությունները։ Անեզական և անհոգնական գոյականներ, հավաքական գոյականներ։

Առաջադրանք

  1. Առանձնացրու անհոգնական գոյականները.
    Ֆիլիպիններ, գաղտնիք, մաթեմատիկա, քննություն, կաթ, գինի, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, աշակերհություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն, մարմար։
  2. Առանձնացրու եզակի և հոգնակի թվով դրված գոյականները.
    Տանուտեր, պատկեր, հավաք, միտք, աղանդեր, գեղձեր, կաթնակեր, տերտեր, թթվասեր, գիրք, ջղեր, դիրք, պահվեր, համայնք, պատվեր, համայնք, քուշաններ, փառք, րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ, օրեր, անցք, բանալիներ, սրտեր, նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր, գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ։
  3. Կազմել տրված բառերի հոգնակիները, բացատրել, թե որ կանոնի համաձայն են կազմված.
    տեսաշար, ծաղկանախշ, շարասյուն, ձկնկուլ, օրինագիծ, ժանր, թագակիր, խաչքար, վագր, համերգաշար, թռչնաբույն, մեծատուն, մեծատառ, անասնակեր, լրագիր, որսաշուն, հավատարմագիր, մարզատոն, ուղեցույց, հիվանդայց, մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամեզր, հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ, հետնախորշ, կամարասյուն, մաքսանենգ, ջրէջք։

 

Advertisements