03.13.2017

Բայի եղանակների տարբերությունները.

Գտնել բայերը, դասակարգել դրանք ըստ գործողության կատարման կերպի.

Սովորական-հրաման- երազանք-պայման-հարկադրանք

..-Գիտե՞ս,Ակսել,-խոսեց Չարենցը,և նրա ձայնը հևքով էր լցված:-Ես մի գաղտնիք պիտի բացեմ,բայց միայն քո առաջ:Մի’հավատա բոլոր նրանց,ովքեր ասում են,թե Արփիկը մեռավ հիվանդության կամ ուշացած վիրահատության պատճառով:Երդվում եմ,դա ճիշտ չէ:Նա մեռավ,որպեսզի պատժեր ինձ:Նա վրեժ լուծեց ինձնից:Նա փոխհատուցեց իմ մեղքը մահով:Այդպես որոշեց…Դեռ այն ժամանակ,երբ նա առաջին անգամ եկավ բանտ,ու ես պատրաստ էի ոտքերն ընկնել ներումի համար,նա ինձ այդպես էլ ոչինչ չասաց:Հասկանո՞ւմ ես,ոչինչ:Չհարցրեց պատահածի մասին,չմեղադրեց,չլքեց,քանի որ հոգու խորքում պատրաստ ուներ այս մեկը`զոհաբերությունը դավադրության պես,նվիրվածությունը`վրեժի նման…Ասա ինձ,Ակսել,մահը սիրո երաշխիք կարո՞ղ է լինել…:Ասա,հատուցման համար գոյություն չունե՞ր սահմանված մի չափ:Եվ ասա,թե ինչ են անում,եթե անեծքն աղոթքից նախապատվելի է դառնում…

Հ.Չարխչյան-«ՉԱՐԵՆՑԻ ԿՐԱԿՈՑԸ»

ԿԱՐԻՆԵ ՔՈԹԱՆՃՅԱՆԻՆ

Գիշերը հոգնած նստել սենյակում,
Նայել շորերիդ ծալքերին լուսե,
Ու լույսը լամպի տխրությամբ անհուն
Գուգուրե հոգուս հոգնությունը սև:

Լուռ,անձայն նստել մի բաժակ թեյի:
Ձեռքերդ դնես հոգնած ծնկներիս:
Ու հին,փոշեպատ հայելիների
Մշուշում կորած՝ խոնջանա հոգիս:

Եվ սիրել բախտը՝պարզ ու երկրային,
Ցանկություններդ մեղկ ու կամակոր-
Եվ սիրել քո տան փոշապատ ուղին
Եվ սենյակներիդ տխրությունը գոլ…

 

***

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․
***
Եթե ուզեն՝ արևներին նոր տե՛մպ կըտան ու նոր ուղի…
Եթե ուզեն՝ արեգակնե՛ր կըշպրտեն երկինքն ի վեր.
Եթե ուզեն՝ վա՛ր կըբերեն երկինքներից արեգակներ…
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված —
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված…
Advertisements