04.04.2017

Ա) Խումբ՝ քննարկման նախապատրաստական աշխատանք.

  • Նախապատրաստում քննարկման.
  • Քննարկման նպատակի ձևակերպում։
  • Քննարկման բաղկացուցիչները, մեթոդը։
  • Կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը։
  • Քննարկման տարածքի որոշում, համապատասխան անձանց հետ պայմանավորվածության ձեռքբերում։
  • Քննարկման բաղկացուցիչների ( մասնակիցների ընդունում, տեղավորում, քննարկման նպատակի և մեթոդի ներկայացում) բաժանում կազմակերպիչների միջև։
  • Քննարկման մասին հրավեր-հայտարարության տեքստի կազմում, հրապարակում, տարածում։

Բ) Խումբ՝ որպես նախաձեռնողներ՝ կարդացած նյութի մասին կարծիքների, վերաբերմունքի, մոտեցումների ձևակերպում, հրապարակում։

Քերականություն.

Հրամայական եղանակ։ Դեմքը, թիվը։ Կետադրությունը։ Բուն հրամայական և արգելական հրամայական։ Հրամայականին զուգահեռ ձևեր։

Առաջադրանք։ Ընդգծեք հրամայական եղանակի բայերը։

  1. Դո՛ւ, որ երբեք չես տեսել թշվառություն, ինչպե՞ս ես ուրիշին խորհուրդներ տալիս։
  2. Գիտե՞ս, Արփինե՛, երակներումս ազնվականի արյուն է հոսում։
  3. Երբ տեսնում ես, որ ճզմված տեղը կարմրել է, սառույց դիր վրան։
  4. Երբեք չասես, թե քեզ ինչն է հուզում, կամ ինչով ես դու հպարտանում։
  5. Եթե ուզում ես՝ քեզ լսեն, խոսի՛ր մարդկանց հետ նրանց ցավերից։
  6. Օտար մարդու հետ մի՛ խոսիր, մի՛ նստիր նրա մեքենան, ինչ էլ որ լինի։
  7. Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին….
  8. -Տունը չկեղտոտեք, կլվանաք ափսեները, մինչև գամ,- պատվիրեց մայրը։
  9. — Նվագի՛ր քո ամենասիրած մեղեդին, խնդրեց Ջուլիետտան։
  10. Հեյ, պարոննե՛ր, ակա՛նջ արեք թափառական աշուղին,
    Սիրուն տիկնայք, ջահել տղերք, լա՛վ ուշ դրեք իմ խաղին….

 

 

 

Advertisements