04.10.2017

Ըղձական եղանակի բայեր։ Ըղձական եղանակի ժամանակները։ Ըղձական անցյալի համեմատությունը սահմանականի անցյալների հետ։

  • Լիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան արդար քուն…
  • Եղել է հեռու մի անկյուն…
  • Եղավ հեռու մի անկյուն….
  • Լինելու էր հեռու մի անկյուն….
  • Լինում էր հեռու մի անկյուն…

Ըղձական ապառնի և սահմանական ապառնի ժամանակների համեմատությունը.

Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր…
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.

Երթալու եմ, տալու եմ, օրորվելու եմ, չի պահանջվելու, մոտ չեն գալու։

Առաջադրանք.

Կարդա հեքիաթը, դուրս գրիր ըղձական եղանակի բայերը, որոշիր դրանց ժամանակը, սեռը, կազմությունը։

 

Advertisements