10.06.2016+

  • Սովորողների էսսեների ընթերցում, քննարկում։
  • Բառիմաստ։ Բազմիմաստ և համանուն բառեր։ Բառի ուղիղ և փոխաբերական իմաստ։

Առաջադրանք. 1. առանձնացրու բազմիմաստ բառերը, յուրաքանչյուրի դիմաց գրել համապատասխան իմաստները.

մարգ, ստորակետ, կոճակ, կտակ, տառաքանակ, վանք, համար, կտրիչ, փայտփորիկ, երանգ, վարձ, քարատեսակ, շարել, փրփրածուփ, հատիկ, հաց, կրակ, ականջ։

2. Տրված բառերի դիմաց գրիր իմաստները.

մարտ, ականակիր, հակինթ, անձուկ, դաշնակ, վայել, հոն, բալ, գանձ, հարել, հարկ, խեթ, հյուս, նոթեր։

Գրավոր խոսքի մշակույթ՝ դիմանկար

Դիմանկարին ներկայացվող պահանջները.

  1. Հերոսի արտաքին նկարագրությունը, այդ նկարագրության մեջ առանձնահատուկը գտնելն ու ներկայացնելը
  2. Հերոսի բնութագիրը՝ ըստ դիմանկարը գրողի, նրա բնավորության լավ ու վատ կողմերը, բնավորության առանձնահատուկ գիծը (ինչով է տարբերվում մյուսներից). ամեն մի բնորոշում հարկավոր է հիմնավորել օրինակով
  3. Հերոսի մասին ուրիշների կարծիքների մեջբերում
  4. Հերոսի՝ հասարակության մեջ իրեն դրսևորելու կերպը
  5. Հերոսի անունը
  6. Ամփոփում-վերաբերմունք հերոսի նկատմամբ։

Կազմիր դասընկերներիցդ մեկի (անպայման մեզ ծանոթ) դիմանկարը՝ տեքստում փոխաբերական իմաստով օգտագործելով 3 բառ։

 

 

 

Advertisements