10.14.2016

«Սասնա ծռեր» էպոսում  բարոյականության արտահայտությունը։ Սանասարի ու Բաղդասարի վերաբերմունքը միմյանց նկատմամբ, Մհերի դավաճանությունը և դրա պատասխանը, Դավթի դավաճանությունը և դրա պատասխանը։ Դավթի անեծքի պատճառը փոքր Մհերին։

«Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակին նվիրված Ավ. Իսահակյանի «Մեր պատմիչներն ու մեր գուսանները» բանաստեղծությունը։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝  «Սասնա ծռերը» որպես մշակութային արժեք ընդունումը։

Էպոսի մասին քաղած տեղեկությունների, վերլուծությունների ամբողջացում։ Կարդալ «Հայկական էպոսի հնագույն ակունքները», «Հայոց հոգու Ագռավաքարը», «Սասնա ծռեր» էպոսի կառուցվածքաբանական նշանագիտական ընթերցումը» հոդվածները։

Էսսե գրել «Սասնա ծռեր» թեմայով։ Վերնագրի և ներկայացվող տեսանկյան ընտրությունը՝ սովորողի ցանկությամբ։

Advertisements