11.07.2016+

Դարձվածք։ Դարձվածքի առանձնահատկությունները։ Դրձվածաբանական բառարան։ Դարձվածք և մտածողություն։ համեմատությունն ու փոխաբերությունը դարձվածքում։ Կայունությունը։ Դարձվածքի ոճական նշանկությունը։

1. Տրված դարձվածքները արտահայտել մեկ բառով։ Նշել դրանց նրբիմաստները.

Գլխով քամի նցնել, պատի ծեփ դառնալ, ծնոտը թուլացնել, արևի երես հանել, բաժակը լցվել, կրակ կտրել, հալած յուղի տեղ ընդունել, թևերը թուլանալ, առյուծի բաժին, խոսքը քամուն տալ։

2. Բառարնի օգնությամբ գտնել հետևյալ դարձվածքների բացատրությունները։ ինքնուրույն որոշել դրանց ոճական նրբիմաստը.

ձայն բարփառո հանապատի, ձեռքը քարի տակ լինել, բախտավոր աստղի տակ ծնված լինել, մի սանրի կտավ լինել, փորում սիրտ չմնալ, լույս սփռել, օձիքը բաց չթողնել, ուղտը դռանը չոքել, հին դարմանը քաուն տալ, սրտից արյուն կաթել։

3. Պատմություն հորինիր թափառող շների մասին՝ օգտգործելով 2-3 դարձվածք։

Պատմությանը ներկայացվող պհանջները.

  1. Ասելիք (օր.՝ «թափառող շները մեղք են», «թափառող շները ավլի ազատ են ու կամային», «թափառող շները ինքնուրույն են», «թափառող շները տեր են փնտրում» և այլն)։ Սա մտածվում է, այս ասելիքին պիտի հանգի ամբողջ պատմությունը՝ ինչի՞ համար ես սա պատմում։
  2. Սկիզբ (պատմությունը կարող է սկսվել մի ասացվածքով, կարող է պարզապես սկսվել նկարագրությամբ, կարող է սկսվել հենց  բախումից, հետո բացահայտվի, թե ինչից է ծագում այդ բախումը և այլն)։
  3. Կերպարներ (կերպարը բնավորություն ունի, ր ցայտուն երևում է արտակարգ պայմաններում, օր.՝ կռվի ժամանկ, բախտը անակնկալ բերլիս, անսպասելի իրարության մջ հայտնվելիս և այլն)
  4. Բախում (ինչ-որ մի բան է տեղի ունենում, որ սովորականից դուրս է, հանկարծ է։ Բախվում են շահերը։ Բարող է հերոսը երկընտրանքի առաջ լինել և այլն)։
  5. Լուծում (բախման հանգուցալուծումն է, որ պիտի հանգեցնի ասելիքին (կետ 1)։
Advertisements