12.02.2016+

10-Նոյեմբերի այն առաջադրանքները, որ հարկավոր է ունենալ բլոգում

Իսահակյանի փիլիսոփայությունը. «Մի հին չինական զրույց»

Այլընտրանք՝ կարդալ «Շիդհար» նովելը։ Փորձել մեկնաբանել Շիդհարի և մարդկանց զգացողությունները։

Սովորողների էսսեների ընթերցում-քննարկում

  • Ֆիզիկայի օրենքը՝ որպես փիլիսոփայություն (եթե ոլորտից դուրս է գալիս և տարածվում է նաև այլ ոլորտների վրա, արդեն փիլիսոփայություն է՝ կյանքի օրենք է)։
  • Հնարավո՞ր է կանխել այդ օրենքը։ Եթե այո՝ ի՞նչ ձևով (անկյուններ. բանավեճ՝ «հնարավոր է» և «հնարավոր չէ» կարծիքների շուրջ)։
  • Ի՞նչ ազդեցություն է թողնում կատարվածը «քարը նետողի»՝ տվյալ դեպքում՝ չինական կայսեր վրա։ Ըստ այդմ՝ փիլիսոփայական բացահայտումն ազդո՞ւմ է ա) մարդու վարքի վրա, բ) մարդու տրամադրության վրա։
  • Էսսե գրել՝ «Կենսակերպի ցավալի բացահայտումներ, դրանց ազդեցությունը» կամ սովորողի ընտրած թեմայով։

Դատողական էսսեն՝

  • Գրվում է գաղափարի հիման վրա։ Առաջ քաշված գաղափարը հարկավոր է ձևակերպել։
  • Թեզ առաջ քաշել. օրինակ՝խնդրո առարկա գաղափարը հետևությունների հանգեցնո՞ւմ է։ Ի՞նչ հետևության և ո՞ր տրամաբանությամբ ենք հանգում։ Դա փոխո՞ւմ է մեր վարքը։ Ամեն դեպքում՝ ինչո՞ւ։
  • Ամեն պնդում հարկավոր է հաստատել օրինակով։ Քանի որ գրում ենք կոնկրտ ստեղծագործության ընթերցմն արդյունքում, օրինակները բերում ենք հենց այդտեղից։ Բայց, որ չկարծենք, թե հեղինակը հորինած մոտեցում ունի, աշխատում ենք նման օրինակներ (կամ եթե համաձայն չենք, հակառակն ապացուցող օրինակ) հիշել նաև մեր կյանքից։
  • Պարտադիր է եզրակացություն-ամփոփումը։
Advertisements