03.22.2017

«Գրականություն և փիլիսոփայություն» նախագծի շրջանակներում կարդում ենք «Մեծն Գեթսբին» (Ֆիցջերալդ)։

  • Փիլիսոփայական հարցադրումը՝ «Ճակատագիր, թե՞ ընտրություն։ Ձգտում, երազանք և իրականություն- որքանով է մարդն իր կենսագրությունը կերտողը»-նախնական զրույց։
  • Գեթսբին՝ իր կենսագրությունը կերտել փորձող մարդու կերպար։ Որ փաստերը խանգարեցին Գեթսբիին իրականացնելու իր երազանքը։
  • Դեյզին՝ որպես երազանք, նպատակ, ձգտում։
  • Դեյզին՝ որպես իրական մարդ, հասարակական էակ՝ իր կենսագրությամբ, ձգտումներով, ցանկություններով։
  • Հանրությունը, նրա վերաբերմունքը, հանրային կարծիք, հանրային տարածք, հանրային մտածելակերպ։
  • Գեթսբիի կյանքի գնահատականը։ Ինչն էր Գեթսբիի տապալման պատճառը, եթե դա տապալում էր, և ինչ շահեց Գեթսբին, եթե համարենք, որ դա ընտրություն էր։
  • Մեկ նախադասությամբ ամփոփում-ընդհանրացում.  Հասարակություն, անհատ, ճակատագիր և ընտրություն։

Հատվածների ընտրություն քննարկմանը ներկայացնելու համար։

Advertisements