Օտարագիր հայեր. բեմականացում

Ռեկվիզիտ

  1. Գրքեր, սուրճ, մի շիշ, բաժակ, սուրճի բաժակ, բաճկոն, վերնաշապիկ, աթոռ, թախտ, սեղան
  2. Մրգաման, միրգ, երկու ափսե, 2 աթոռ, 2 հեռախոս՝ անկյուններում։
  3. 2 աթոռ, նոթբուք, սեղան, հողաթափեր, պայուսակ՝ բանջարեղենով, քերիչ, աման։
  4. Թուղթ, գնդակ, էլի թուղթ, մատիտներ, հարվող սուրճ, բուրճի բաժակ

Բեմը՝ մեջտեղում մի լրագրասեղան կա, շուրջը՝ բազկաթոռ։ Անկյունում՝ մի տարօրինակ վազ, մեջը՝ չորացած ծառ կամ ծաղիկներ։ Մի անկյունում՝ սովորական աթոռ, վրան՝ վերնաշապիկ գցած։ Անկյունում՝ զգեստապահարան (կամ նկարը)։ Սեղանին՝ թեյնիկ, մեջը՝ տաք ջուր։ Լուծվող սուրճ, բաժակ։ Անկյունում թախտ կա՝ հայկականանման ծածկոցով, վրան գրքեր, գրքերի վրա՝ բաճկոն։ Գրքերի մոտ՝ խմիչք, կիսատ լցրած բաժակ։ Եթե ճարենք, հայելի, որ հնարավոր լինի վերջում շրջել դեպի հանդիսատեսը։ Ինքը՝ Դովլատովը, խոսելիս երբեմն նայում է այդ հայելուն։ (Գուցե երկու հոգի դա բռնեն, կանգնեն. կամ մի հոգի)։ Պատերին՝ Բախչանյանի նկարներից (Պրոեկցիա)։

Երաժշտություն-տեսաֆիլմ՝ «Չառլստոն»

(Լույսը՝ ձախից)Դովլատով-  (Ներկայանում է՝ կեպին հանելով, Խոսքի ժամանակ իր համար լուծվող սուրճ է պատրատում, ժամանակ առ ժամանակ կում է անում։ Սուրճ սարքելիս հարցնում է հանդիսատեսին՝ սուրճ ուզո՞ւմ եք։) Սերգեյ Դովլաթյան։ Հայրս հրեա էր, մայրս՝ հայուհի։  Հանդիպել են իրար Ուֆայում պատերազմի ժամանակ։ Հետո, իհարկե տեղափոխվեցինք մեծ քաղաքներ։ Որտեղ ասես՝ չեմ բնակվել. Ռուսաստան, Էստոնիա, հետո էլ՝ Ամերիկա (գլուխը կախում է)։ Սովետը հետս չուներ. որքան կարող էի՝ հեռու գնացի։ Ես իմ արյան մեջ հային պարզ զգում եմ. գործերիս զգալի մասը հայ ու Հայաստանից են։ Ընկերս՝ նկարիչ Վահրիճ Բախչանյանն ինձ ասում  է՝ «Դու հրեա ես՝ հայի էությամբ»։ Իսկ իրեն համարում էր 150 %-անոց հայ։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև խորթ մայրն էլ էր հայ։
Ինչևէ, իմ հայկական արմատներն ինձ դարձրել են ահա այնպիսին, ինչպիսին կամ։ Բայց գրում եմ ես ռուսերեն։ Ի՞նչ արած, ես ռուս գրող եմ։ Վատ չեմ զգում դրանից։ Բայց ահա՝ Էդուարդ Լիմոնովը, որ ոտքից գլուխ ռուս է, մի անգամ հայտարարեց, որ ինքը չի ուզում լինել ռուս գրող։

…(հետո տեքստը՝ ռուսեն)։(Լույսը՝ աջից) Կերպարը՝ կեպիով, կեպին հանում է՝ գլուխ տալիս՝ ներկայանալիս։ Վերջին հատվածի ժամանակ սկսում է հագնվել, կեպին դնում է։ Կասկածավոր հարց է տալիս՝ «Այդպես չէ՞»։

Բեմը մթնում է։

Հաջորդը. Թանկյան. Lonely day

Հնչում է Գաստոնը՝ հայերեն մինչև երկխոսությունը։ (Էկրանին՝ Թանգյան Բեմը՝ մութ) Այդ ընթացքում բեմից հանում են գրքերը, խմիչք-բաժակը, մնում է թախտը, սեղանը՝ վրան ափսե, երկու ափսե՝ սեղանի տարբեր կողմերում։ ։ (Լույսը՝ մեջտեղը)Մեծ ափսեի մեջ՝ միրգը։ Կողքին՝ սուր դանակ։ Առաջինը աղջիկն է գալիս, նստում է սեղանի մի կողմում՝ ոտքերը տակը ծալած։ Ձգվում է, հաշվում դեղձերը (միրգը), բայց չի վերցնում Գալիս է հայրը՝ ոտաբոբիկ։ Նստում է դեմ դիմաց։ Մնացածը՝ տեքստում։ Վերջանում է ֆիլմ- կադրով՝ հայրը խանությում մոլորված ու անիմաստ շրջում է, աստիճանաբար նկարը փոխվում է այս նկարով ։ Նկարահանումն իրականացված է։

Հաջորդը

Վերջին կադրից հետո երևի Ազնավուրի երգերից «Դեռ երեկ»։ Հետո՝ «Դեռ երեկ»-ը՝ ֆրանսերեն։ Ծանրաբեռնված պայուսակով մտնում է Նինան (Մուտքը և լույսը՝ աջից), պայուսակը տանում է կուլիս։ Կոշիկները փոխում է, հողաթափ է հագնում, հանում է բանջարեղենը, սկսում է աղցան պատրաստել և հետն էլ արտասանում է (Դեռ երեկ…)։ Որտեղ հոգնում է, նստում է աթոռին՝ թևաթափ։ Վերջում կտրտած բանջարեղենը լցնում է թասի մեջ, վերցնում դուրս գալիս։ (Ցածր հնչում է «Մնան»՝ երգը)Մինչ այդ Մերին եկած, նստած է լինում սեղնանի մոտ, բաց նոթբուքով։ Վերջին պահին սեղանը մաքրում է Նինայից հետո։ Այդ ընթացքում հնչում է ֆրանսերեն «Էլի մնա (երեխեքը)»։ Նոթբուքը ծլնգում է՝ (Լույսը՝ ձախից) նամակ ունի։ Մոտենում է, կարդում հայերեն, ասես՝ իրեն են այդպես նամակ գրել (արհամարհական քմծիծաղում է, ինչ-որ բան հիշելով՝ դուրս է գնում։ Հնչում է «Պետք է գիտնալ»-ը՝ հայերեն (Էրիկ-aznavurԵրաժշտություն, հնչում է ֆրանսերեն։ Արտասանողները դուրս են գալիս տարբեր կողմերից ու արտասանելով գնում կանգնում են հակառակ ուղղությամբ մեջքով (Պետք է գիտնալ-ը՝ ֆրանսերեն)։ Վերջին բառերը բոլորը շրջվում են դեպի կենտրոն, միասին են ասում։

Փոթորկի ձայն, հետո՝ էս վիդեոն։ Ձայնն աստիճանաբար իջնում է, հնչում է մերոնց արտասանությունը։

Բեմի վրա Սաբինան է՝ իր հատվածն է արտասանում գնդակով, Ձայնագրած իսպաներենը վերջին հատվածը՝ հետը ուզում է թղթից ծալծլելով մի բան սարքել, չի ստացվում, ճմռթում, շպրտում է գետնին, հաջորդ թղթով ծիտ է սարքում, նետում օդ։ (Լույսը՝ աջից) ինքն էլ նստում է բեմի եզրին՝ անտարբեր։ (Լույսը՝ կենտրոնից) Երկրորդ բանաստեղծության ժամանակ Անուշիկն է. ասելիքը խաղում է շշով, Դինան մինչ այդ մտած, աննկատ կանգնած է լինում մեջքով ձախում (լույսը՝ Դինայի վրա)։ Շրջվում, իր հատվածն է ասում։ Տողերի մեջ սեղանի վրայի թղթի վրա ջղային խզբզում է։ (Արանքում՝ իսպաներեն՝ մերոնց կարդացածը, իր ձայնագրած հատվածը) Վերջին հատվածում հնչում է իր (հեղինակի) երգի վերջը։ Աղջիկները ամեն մեկն իր համար անկանոն շարժումներ է անում։ Ավելանում են և մյուս դերակատարները։ Վերջանում է քարացած կանգ առնելով՝ ով ինչ դիրքում մնացել է։

Մթնում է։

Լույսերը վառվում են, դերակատարները խոնարհվում են։