02.03.2017

Ուղղակի և անուղղակի խոսք

-Վերաշարադրել տեքստերը անուղղակի խոսքով (երրորդ դեմքով).

  1. Իմաստուն մարդուն հարցրին.

    -Ընկերության քանի՞ տեսակ գոյություն ունի։
    — Չորս,-պատասխանեց նա,- կան ընկերներ, որոնք ասես սնունդ լինեն. դու նրանց կարիքն ունես ամեն օր։ Կան ընկերներ, ովքեր դեղի նման են. փնտրում ես նրանց, երբ քեզ վատ ես զգում։ Կան ընկերներ, որոնք ասես հիվանդություն լինեն. նրանք իրենք են քեզ փնտրում։ Կան նաև այնպիսի ընկերներ, որոնք օդի նման են. նրանց չես տեսնում, սակայն նրանք միշտ քեզ հետ են։

  2. Երկու ընկեր զրուցում էին.

    —  Կինս այնքան տհաճ ու անփույթ է։ Ես միշտ ասում եմ նրան այդ մասին, սակայն տարեցտարի ամեն ինչ ավելի ու ավելի է վատթարանում։
    Մյուս ընկերը պատասխանում է.
    — Իսկ իմ կինը շատ խելոքն է, հրաշալի տնտեսուհի է և տարեցտարի ավելի ու ավելի լավն է դառնում։ Ես նույնպես ասում եմ նրան դրա մասին։

  3. Մի անգամ մի քանի մարդիկ սկսեցին դիտմամբ բարձրաձայն քննադատել մի իմաստուն մարդու, երբ նա քայլում էր նրանց փողոցով։ Նա ամեն ինչ լսեց, սակայն նրանց պատասխանեց ժպիտով և առողջություն մաղթեց։ Ինչ-որ մեկը հարցրեց նրան.
    — Դու ժպտացիր ու այս մարդկանց առողջություն մաղթեցիր, մի՞թե նրանց նկատմամբ չարություն չես զգում։
    Տղամարդը պատասխանեց.
    — Երբ ես շուկա եմ գնում, ես կարող եմ ծախսել միայն այն, ինչ կա իմ դրամապանակում։ Այդպես է նաև մարդկանց հետ շփման ժամանակ. ես կարող եմ ծախսել միայն այն, ինչով լցված է հոգիս։
Advertisements