02.13.2017

Շաբաթվա առաջադրանքները 9-13-17-02-2017
Հատուկ՝ 13-17-02.2017

  1. Տրված նախադասությունները կետադրիր.
  • Երկինքը մթնել էր և Արսենի սիրտը չէր կարողանում ազատվել անհասկանալի մի տագնապից։
  • Անտառապահը ուշ գիշերով միայն մտավ խրճիթ հոգնած մոտեցավ վառարանին։
  • Տեսնելով իրենց հյուրասենյակում նստած ուսուցչին Նարեկը անակնկալի եկավ։
  • Էմիլիան հայացքը առասհաղին հառած մտածում էր Միայն թե նա մի քիչ ուշանա, միայն թե չգա մինչև իր հեռանալը։
  • Պապը շեշտակի նայեց Մուշեղին ու պոռթկաց
    Ինչու չսպանեցիր դրան։
  • Անցավ ու տեսնելով փթթուն երկիրը նախանձից քարացրեց այն։
  • Սեղանի տակ նախշազարդ գորգի վրա քնել էր փոքրիկը։
  1. Ուղղակի մեջբերվող խոսքը դարձրու անուղղակի.
  • «Ո՞ւմ համար եմ այսքան տարի աշխատել, եթե զավակներս ինձ մոտ չեն մնալու»,- մտածում էր Մաթևոս պապը։
  • — Դու կարո՞ղ ես բացատրել ինձ, թե ինչու էիր ժամանակից շուտ դուրս եկել դասից,- սպառնալից դիմեց մայրը որդուն։
  • — Բոլորը,- ասաց զինկոմը,- ովքեր արդեն վիճակը հանել են, թող կանգնեն աջ կողմում։
  • Աշոտը հետաքրքրվեց.

-Իսկ դու որքա՞ն ժամանակ ես ծախսել՝ այդքան տեղեկություն հավաքելու համար։

  • «Ես օգնել եմ բոլոր նրանց,-մտածում էր տղամարդը,- ովքեր դիմել են ինձ»։
  1. Կարդա բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները.

    Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
    Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
    Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
    Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
    Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս-
    Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:
    Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա’
    Դաշտ է տեղը, և չըկա քար քարի վրա:
    Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ
    Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
    Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
    Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
    Գերված ենք մենք, ո’չ ստրուկ — գերված մի արծիվ,
    Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
    Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
    Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
    Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
    Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:
    Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
    Արևի պես, երկի’ր իմ, կըվառվես վառման:
    Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
    Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
    Արիացի’ր, սի’րտ իմ, ե’լ հավատով տոկուն,
    Կանգնի’ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:
  • Առանձնացրու (ներկիր) այն տողերը, որտեղ Հայաստանի պատմության մասին է խոսվում։ Հայաստանի հետ առնչված հին պետությունների մասին տեղեկություններ գտիր։
  • Ուրիշ գույնով ներկիր այն տողերը, որտեղ հայերի՝ ժողովրդի մասին է խոսվում։
  • Ընդգծիր հակադրությունները։
  • Ընդգծիր համեմատությունները։
  • Պատմելով գրիր, թե ինչի մասին է այս բանաստեղծությունը։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա տեքստը, անծանոթ բառերի բացատրությունը գտիր և պատասխանիր հարցերին.

Նոր Գվինեայի անանցանելի ջունգլիներում մի ոչ մեծ շենք կա։ Դա հյուրանոց է։ Հյուրանոցի տերը ընկերացել է տեղի ցեղախմբի հետ։ Հենց դրա համար էդքան խուլ անկյուն տուրիստներ են գալիս։ Տուրիստները կարող են շփվել աբորիգենների հետ և տեսնել՝ ինչպես են սրանք ապրում վայրի բնության պայմաններում։ Այդ երկրացիներին էլ տուրիստներն են դուր գալիս, որովհետև իրենց զանազան պետքական բաներ են նվիրում։
Բայց 2001 թվի սեպտեմբերի 11-ին ցեղախմբի առաջնորդը նկատում է, որ հովեկ ամերիկացիները խիստ հուզված են։ Գնում է հյուրանոցի տնօրենի մոտ, որ պատճառն իմանա։ Տնօրենը փորձում է իրադրությունը բացատրել, բայց՝ անօգուտ։
«Ինքնաթիռ» բառը առաջնորդը չի հասկանում։
«Երկնաքեր»-ը նույնպես չի հասկանում։
«Միջազգային տեռորիզմ» բառերն էլ առաջնորդի վրա ոչ մի տպավորություն չթողեցին։
Առաջնորդը տարակուսած հեռանում է։
Հաջոր առավոտյան ամերիկացիները տեսնում են, որ հյուրանոցը շրջապատված է ռազմական հանդերձանքով տեղացիներիով՝ ձեռքներին նիզակներ։ Տնօրենը դուրս է գլաիս ու հարցնում առաջնորդին, թե ինչ է պատահել։ Առաջնորդը առույգ պատասխանում է.
-Քո կցկտուր բառերից հասկացա, որ իմ ընկերների վրա հարձակվել են։ Չվախենաք, մենք ձեզ կպաշտպանենք։
Առաջնորդը, ինչպես պարզվեց, շատ խիզախ մարդ էր, բայց մտքով էլ չէր անցնում, որ ժամանակակից աշխարհում նիզակներն այլևս ծանրակշիռ փաստարկ չեն։

  • Ի՞նչ շենք կա Նոր Գվինեայի անանցանելի ջունգլիներում։
  • Ի՞նչ հարաբերությունների մեջ է հյուրանոցի տերը տեղի ցեղախմբի հետ։
  • Ինչո՞ւ են այդ խուլ տեղը տուրիստներ գնում։
  • Այդ երկրի բնակիչներին տուրիստներն ի՞նչ օգուտ են տալիս։
  • Ինչո՞ւ առաջնորդը չի հասկանում հյուրանոցի տիրոջ բառերը։
  • Ի՞նչ որոշում է կայացնում առաջնորդը, ինչպե՞ս է վարվում իր ցեղակիցների հետ։
  1. Փորձիր պատմել այս պատմությունը անցյալ ժամանակով (այստեղ գործողությունները կատարվում են հիմա, այնպես պատմիր, որ արդեն կատարված գործողություններ լինեն)։
Advertisements