02.212017

Գրականություն

  1. Կարդա Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» բալլադը։ Փոխադրիր տեքստը արձակ շարադրանքով։
  2. Բնութագրիր.
    ա) Թաթուլ իշխանին
    բ) Թմկա տիրուհուն
    գ) Նադիր շահին
  3. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Ո՞ր տողերից է դա հասկացվում։
  4. Անգիր սովորիր բալլադի նախերգանքն ու վերջաբանը։

Լեզու

Սովորիր ստորև բերված բառերի ուղղագրությունը.
Դեսից-դենից, զարհուրելի, խոռոչ, կեսօր, գոգ, ճյուղ, փաղաքշել, խնդրել, ընդդիմանալ, առաջարկել, խալի, ֆշշացնել։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» բալլադը։

Քո բլոգում արտագրիր.

  • Թաթուլ իշխանին
  • Թմկաբերդի տիրուհուն
  • Նադիր շահին նկարագրող տողերը։
  1. Գրելով պատմիր «Թմկաբերդի առումը» բալլադը։
Advertisements