02.27.2017

Շաբաթվա առաջադրանքները 27-02-03-03

Հատուկ առաջադրանքները -27-02-03-03-2017

  • Կետադրիր տրված նախադասությունները.
  1. Թաթուլ իշխանի կինը թմկա տիրուհին դավաճանեց իր երկրին և դրա համար հակառակորդը նրան չներեց։
  2. Նադիր շահը հարցրեց թե ինչու թմկա տիրուհին դավաճանեց իր ամուսնուն Թաթուլին։
  3. Թմկա զորքը խոր քնած էր որովհետև թմկա տիրուհին հարբեցրել էր նրանց։
  4. Ջավախքի դստեր աչքերը ծովի նման են ճակատը ճերմակ բարձր Աբուլի գագաթը ծածկող ձյուից անգամ։
  5. Ի՞նչը կհաղթի կայնքում հերոսին թե չլինեն կինն ու գինին։
  6. Թաթուլի գինուց հարբած ու քնած զորքը չիմացավ դավաճանության մասին որովհետև հավիտյան մնացին քնած։
  7. Փարվանա արքայի դստեր հուսահատությունից անընդհատ թափվող արցունքը լիճ է գոյացնում։
  8. Լճի արտասուքի պես վճիտ ջրերում նշմարվում են Փարվանա արքայի պալատն ու փառավոր շենքերը։
  9. Փարվանա դուստրը երկար սպասելուց հուսահատվելով այնքան է սուգ ու լաց անում որ արցունքից լիճ է գոյանում։
  10. Փարվան կոչվող թիթեռները որ փարվանա դստեր համար պայքարող քաջերն են որտեղ կրակ են տեսնում ընկնում են մեջը այրվում։

  1. Դուրս գրիր աշխարհագրական անունները, տեղեկություններ գտիր դրանց մասին։
  2. Տեղեկություններ գտիր Սաադի բանաստեղծի մասին։ Կարդա Իսահակյանի կենսագրությունը։ Տամեմատիր Տսահակյանին Սաադիի հետ։
  3. Տեքստից գտիր համեմատությունները։ Փորձիր բացատրել դրանք Սաադիի տեսանկյունից։
  4. Գրավոր մեկնաբանիր Սաադիի տխրության պատճառը։ Հիմնավորիր ասածդ պատմվածքից մեջբերումներով։

ՀԱՏՈՒԿ

Կարդա տեքստերը, կատարիր առաջադրանքները

  1. Ինչպե՞ս

Արգելքների հանդիպելով՝ մարդը, որպես կանոն, նախ և առաջ մտածում է. «Ինչո՞ւ այս խոչընդոտն առաջացավ, ո՞վ է սրա մեղավորը»։

Մենք մեղավորներ ենք փնտրում ու մտածում ենք՝ ինչով պատժենք նրանց։ Միշտ հսկայական տարբերություն կլինի նրանց մեջ, ովքեր «Ինչո՞ւ ոչինչ չի ստացվում»  հարցն են տալիս, և նրանց, ովքեր կասեն՝ «Ո՞նց անենք, որ ստացվի»։

Մարդկությունն առայժմ «Ինչո՞ւ» է ասում։ Բայց ապագան, կասկած չկա, նրանցն է, ով «Ինչպե՞ս» հարցը կտա։

  • Կանաչ ներկիր այն բայերը, որ անցյալ ժամանակ են ցույց հալիս (արդեն կատարված գործողություն)։
  • Դեղին ներկիր այն բայերը, որոնք ապառնի ժամանակ են ցույց տալիս (հետո են կատարվելու)։
  • Կապույտ ներկիր ներկա ժամանակ ցույց տվող բայերը (հիմա կատարվող)։

2. Անսպասելի առաջարկ

Մի անգամ, երբ Էրիկսոնը յոթ տարեկան էր, տեսավ, որ հայրը փորձում է հորթուկին քշել գոմը։ Հայրն ամբողջ ուժով քաշում էր պարանը, բայց հորթը համառում էր ու չէր ուզում շարժվել։ Էրիկսոնը հռհռաց ու սկսեց ծաղրել հորը։

-Որ էդքան խելոք ես, ինքդ ներս տար,-ասաց հայրը։ Էրիկսոնը որոշեց ոչ թե պարանը քաշել, այլ մոտենալ հորթին հետևից ու պոչը քաշել։ Հորթն անմիջապես վազեց առաջ ու մտավ գոմը։

Քառասուն տարի անց այդ երեխան հորինեց «Էրիկսոնի հիպնոսը»՝ մի միջոց, որի ժամանակ հիվանդին դիմում են անսպասելի առաջարկով։ Հնարքի էությունը հետևյալն է։ Ենթադրենք ձեր երեխան չի հավաքում իր սենյակը։ Եթե ասեք, որ հավաքի, կհրաժարվի։ Բայց եթե թափթփվածությունը շատացնեք, ավելի շատ խաղալիքներ ու հագուստ բերեք ու լցնեք էդտեղ,երեխան կասի. «Այսպես չի լինի. հարկավոր է կարգի բերել այստեղ»։

  • Քո սիրած գույնով ներկիր այն պնդումները, որոնք համապատասխանում են տեքստին։
    • Էրիկսոնի հայրը չէր ուզում հորթին գոմ քշել, դրա համար էլ քաշում էր վզին կապած պարանից։
    • Էրիկսոնը հորթին մոտեցավ հետևից ու պոչը քաշեց, հորթն անմիջապես առաջ վազեց ու մտավ գոմը։
    • Եթե ձեր երեխան չի հավաքում իր խաղալիքները, ավելի շատ խաղալիքներ լցրեք, և նա կհավաքի։
    • Եթե երեխային ասեք, որ հավաքի իր խաղալիքները, նա կհրաժարվի։
Advertisements