02.28.2017

  1. Կարդա Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը։ Համեմատիր «Ես»-ի և «Նա»-ի կերպարները։
  • Դատողություն արա վրեժի մասին։ Համարո՞ւմ ես վրեժխնդրությունը արժանավոր մարդու վերաբերմունք։ Արդյո՞ք վրեժը հատուցում է ստացած ցավը։
  1. Սովորիր տրված բառերի ուղղագրությունը, գտիր դրանց բացատրությունները։ Հատուկ անունների մասին տեղեկություն գտիր համացանցից.

Կեսօր, անակնկալ, սենեկապետ, փառաշուք, կականոց, տիկնաց տիկին, արևելք, որևէ, ոտնձգություն, ճանապարհորդական, խոժոռ, խրտվիլակ, երբեք, գերեվարել, դշխո (արյաց դշխո), ներքինապետ, ավետել, առհավատչյա, արքունիք, ի փառս ճերմակաձիույն։

Մուշեղ Մամիկոնյան, Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Շապուհ, Արտագերս, Տիզբոն, Անհուշ բերդ, Վասակ Մամիկոնյան։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա Ավետիք Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը, գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը։

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

  • Համացանցից գտիր Արարատ սարի նկարը։
  • Տեղեկություններ գտիր Ռավեննա քաղաքի մասին։
  • Կարդա մի քանի անգամ և առանց գրածին նայելու (անգիր) գրիր բանաստեղծությունը։
  • Տեղեկություններ գտիր Իսահակյանի մասին։ Կարդա նաև այս տեղեկությունը, հետաքրքիր է։
Advertisements