03.03.2017

Կարդա Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը։

  • Փորձիր բացատրել բանաստեղծության տրամադրությունը։ Դուրս գրիր այն բառերը, որոնք կոպիություն, տհաճություն են նշանակում։
  • Գտիր այն բառերը, որոնք խորհրդանշական իմաստ ունեն։
  • Փորձիր մեկնաբանել հետևյալ տողերը.
    ա) Դեմքերը, ախ, բութ են այնպես, ասես շինված են տապարով։
    բ) Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի…
    գ) Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
    Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
    Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
    դ) Ու էլ ամեն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում։

 

Շարադրություն գրիր «Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը»։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» բանաստեղծությունը, քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։
    1. Գտիր, թե բանաստեղծության մեջ ինչպիսին են
      ա)Հայաստանը                                                        զ) երկինքը
      բ) բառը                                                                       է) ջրերը
      գ) սազը                                                                       ը) լիճը
      դ) ծաղիկները                                                             թ) բուքը
      ե) պարը                                                                      ժ) խրճիթների պատերը
  2. Գրիր այն բանաստեղծների անունները, որ թվարկում է Չարենցը։
  3. Փորձիր անգիր սովորել բանաստեղծությունը։
Advertisements