03.06.2017

Շաբաթվա առաջադրանքները 06-10-03-2017

Հատուկ՝ շաբաթվա առաջադրանքները -06-10-03-2017

  1. Կետադրիր տրված նախադասությունները.

  • Ազատվելով մորս գրկից ես կառք նստեցի։
  • Նրանցից մեկն անմիջապես վազեց փողոց քաղաքի միակ վիրաբույժին կանչելու։
  • Նրա եղբայրը թագավոր է հզոր պատերազմասեր։
  • Ձյունի վրայով սահում էր գյուղացու սալորենու փայտից պատտրաստված սահնակը։
  • Ես շատ էի լսել սոխակի մարդու սիրտը հուզող երգի մասին։
  • Մեր երեխաներիս աչքերը չէին հեռանում նրանցից։
  • Ճանպարհի եզերքին դալար թումբի վրա կանգնել էին երեք երիտասարդներ մախաղները մեջքներին կապած։
  1. Տեքստը վերաշարադրիր անուղղակի մեջբերվող խոսքով։

ԱՂՎԵՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չգիտես ինչ հրաշքով, աղվեսը դարձավ հիմնարկի դիրեկտոր։
— Սա անարդարություն է,- կնճիթը շարժեց տեղակալ փիղը:- Ախր, ո՞վ է տեսել կամ լսել, որ աղվեսը փոխարինի վագրին։
— Ես զայրույթից կպայթեմ,- փրփրեց կադրերի բաժնի վարիչ արջը:- Ո՞վ և ի՞նչ իրավունքով է աղվեսին մեզ վրա դիրեկտոր նշանակել։
— Բողոքենք վերադասին,- ըմբոստացան գայլը, հովազը, ընձուղտը և զեբրը։
Բայց չհասցրին։ Աղվեսը հաջորդ օրը փղին լարեց արջի դեմ, արջին՝ գայլի դեմ, գայլին՝ ընձուղտի, ընձուղտին՝ զեբրի, զեբրին՝ փղի դեմ… Հետո հրավիրեց ընդհանուր ժողով, քննարկեց նրանց վարքագիծն ու վտարեց աշխատանքից…

  1. Կարդա Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը։ Վերաբերմունքդ արտահայտիր Լևոնի կերպարի նկատմամբ (գրավոր)։

 

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա առակը։ Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, գտիր դրանց բացատրությունները։

ԱՂՎԵՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չգիտես ինչ հրաշքով, աղվեսը դարձավ հիմնարկի ղեկավար։
— Սա անարդարություն է,- կնճիթը շարժեց տեղակալ փիղը:- Ախր, ո՞վ է տեսել կամ լսել, որ աղվեսը փոխարինի վագրին։
— Ես զայրույթից կպայթեմ,- փրփրեց կադրերի բաժնի վարիչ արջը:- Ո՞վ և ի՞նչ իրավունքով է աղվեսին մեզ վրա դիրեկտոր նշանակել։
— Բողոքենք վերադասին,- ըմբոստացան գայլը, հովազը, ընձուղտը և զեբրը։
Բայց չհասցրին։ Աղվեսը հաջորդ օրը փղին լարեց արջի դեմ, արջին՝ գայլի դեմ, գայլին՝ ընձուղտի, ընձուղտին՝ զեբրի, զեբրին՝ փղի դեմ… Հետո հրավիրեց ընդհանուր ժողով, քննարկեց նրանց վարքագիծն ու վտարեց աշխատանքից…

  1. Երեք նախադասությամբ պատմելով գրիր այս տեքստը։
Advertisements