03.07.2017

  1. «Արտիստը» պատմվածքի նշված կերպարներին բնութագրող մեկական մեջբերում արա պատմվածքից, գրիր, թե քո մեջբերումը հատկապես որ հատկանիշն է ցույց տալիս։
  • Լևոն
  • Լուիզա
  • Լևոնի մայրը
  • Լևոնի ընկերներից որևէ մեկը

  1. Կարծիքդ գրիր Լևոնի մասին, հիմնավորիր ասածդ օրինակներով։
  2. Սովորիր տրված բառերի գրությունը, քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։

Աշխարհեաշխարհ, զառամ, նվագածու, թախծոտ, խավարչտին, սանձակոծ, արշալույս, փախչել, փախչող, ցայգահավ, դեգերում, դեգերել։

ՀԱՏՈՒԿ

  • Կարդա Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը։ Դուրս գրիր վատ բան նշանակող բառերը։
  • Փորձիր հասկանալ, թե ինչից է Չարենցը հոգնել։ Գրիր դա 2-3 նախադասությամբ։

Կարդա նաև «Ինչքան աշխարհը սիրես…» բանաստեղծությունը։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

  • Կրկնվող տողերը ներկիր նույն գույնով։ Հիշիր բանաստեղծության այս ձևը։
  • Կարծիքդ գրիր՝ համաձա՞յն ես, որ եթե աշխարհը սիրես, աշխարհն էլ քեզ կսիրի։ Քեզ համար հաճելի մի դեպք պատմիր (գրելով), որ քեզ հետ է կատարվել։
Advertisements