03.13.2017

Շաբաթվա առաջադրանքները 13.03-17.03

Հատուկ՝ 13.03-17.03.2017

  1. Կետադրիր տրված տեքստը.

Կարճ ժամանակամիջոցում այցելելով և քաջալերելով ողջ զորաբանակը զորավարը Վարդանը զորագլուխներին ուղարկեց իրենց դիրքերը։ Մնալով գիշերվա իր ռազմակարգի վրանա ցուցադրեց ռազմագետի հիանալի հմտություն մեծ ուժեր կուտակելով կենտրոնում։

Սկսվեց ճակատամարտն Ավարայրի դաշտում։ Նվացին նետերը և մարդկանց գլխների վրայով սուլելով սուրացին զանազան ուղղություններով։

  1. Տրված առակները վերաշարադրիր՝ ուղղակի խոսքը դարձնելով անուղղակի։

Իմաստուն զինվորը

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու և կռվելու և հաղթելու։

Աղվեսը եւ առյուծը

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։
Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.
-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

Եղեգնը և ծառերը
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.

-Ո՜վ եղեգ, ասա՛ ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։
Եվ եղեգն ասաց.
-Ո՛վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։

  1. Տրված առակների խրատը գտիր։ Ներկայացրու այնպիսի իրադրություններ, որտեղ այս առակները պատմելը տեղին կլիներ։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա՛ առակը, դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, գտիր դրանց բացատրությունները։
  2. Դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը։ Գտիր, թե որ գործողության կատարողն ով կամ ինչն է առակում։
  3. Առակից ի՞նչ հասկացար. մեկ նախադասությամբ գրիր։

Advertisements