04.04.2017

Կարդա Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբանը», պատասխանիր հրցերին ու կատարիր առաջադրանքները.

  1. Ի՞նչ մտահոգություն ուներ Աբոյանը՝ այս վեպը գրելուց առաջ։ Գտիր այն տողերը, որտեղ այդ մտահոգությունն է արտահայտված։
  2. Ինչո՞ւ է համարում, որ գրկանության լեզուն չպիտի գրաբար լինի։
  3. Համարո՞ւմ է, որ մեր երիտասարդները չեն սիրում գիրք կարդալ։ Բեր պատասխանդ հաստատող օրինակներ տեքստից։
  4. Ո՞ւմ է հերոս ընտրել Աբովյանը։ Ինչո՞ւ է նրան ընտրել։ Իսկ դրանից առաջ ինչպիսի՞ն պիտի լիներ ստեղծագործության հերոսը։
  5. Ո՞րն է «Վերք Հայաստանի» վեպի թեման։ Ինչո՞ւ է ընտրել իրեն ժամանակակից թեմա։
  6. Ընտրիր «Հառաջաբանից» մի հատված ևս (ոչ նախորդ օրվա հատվծը) և փոխադրիր այսօրվա հայերենի։

 

Լեզու

Սովորիր տրված բառերի ուղղագրությունը, քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։ Առանձնացրու գոյականները, ածականները, բայերն ու մակբայները։

Ճարտասան, թոթովախոս, պերճախոս, ճամարտակել, անվայելուչ, երկատվել, տմբտմբացնել, ցուցանել, չէ, ողջույն, վհատ, բերդաքաղաք, աննման, ծիծաղախիտ, ասպար, ասպարակիր, հայհոյանք, զազրախոսություն, արտաքնոց, լուտանք, հռհռոց, անպարկեշտ, անպատրվակ, հիշոց, այլազան,

Հատուկ անուններ

Շիրակ, Թաթ։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա տեքստը, քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր։
  2. Տեքստում ներկիր աշխարհագրական անունները։ Տեղեկություններ գտիր դրանց մասին։
  3. Գտիր և ուրիշ գույնով ներկիր այն բառերը, որոնք ֆիզիկային և քիմիային են վերաբերում։

Համաշխարհային ջրհեղեղն արդյո՞ք չի կրկնվի։
Եթե մարդիկ չափից ավելի շատ էներգիա և ջերմություն արտադրեն, կամ էլ օդում ածխաթթու գազ կուտակվի, և մթնոլորտը գերտաքանա, սառույցները կսկսեն արագորեն հալվել։ Դա նշանակում է, որ արդեն այս դարի վերջին մարդկությանը մի նոր ջրհեղեղ կսպառնա։
Սա չափազանցություն չէ։ Եթե միայն Գրենլանդիայի սառույցները հալվեն, համաշխարհային օվկիանոսի մակարդակը 7-8 մետրով կբարձրանա։ Անտարկտիդայի սառույցների հալվելը ևս 50-60 մետրով կբարձրացնի այն։ Երկրի բևեռային շրջանների սառցապատման վերացումն աներևակայելի հետևանքներ կունենա։ Խնդիրը միայն այն չէ, որ ցամաքն զգալիորեն կկրճատվի։ Նաև սեյսմիկ ակտիվությունը կբարձրանա, կլիմայական խոր փոփոխություններ կլինեն։ Քաղաքակրթության գոյության հազարամյակների ընթացքում ձևավորված բոլոր պայմանները կխախտվեն։

Գրականություն 

  • Կարդա Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի «Ես» հատվածը։ Քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր։
  • Պատասխանիր հարցերին.
  1. Ի՞նչ մասնագիտություն էր սովորում «Ես» հատվածի հերոսը։
  2. Ի՞նչ երազանքներ ուներ նա։
  3. Ինչո՞ւ երազանքները չիրականացան։
  4. Ո՞ւմ է մեղադրում «Ես» հատվածի հերոսը իր ձախողումների մեջ։
Advertisements