04.11.2017

  1. Կարդա Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի «Ես» հատվածը։ Ճիշտ պնդումներն ընդգծիր կամ ներկիր քո սիրած գույնով։
  • Նար-Դոսը պատմում է իր երիտասարդ տարիների մասին։
  • Սա մի հիշատակարան է, որ գտել է հեղինակը և ներկայացնում է մեզ։
  • Պատմվածքը բաղկացած է երեք մասից։
  • Պատմվածքում երկու սիրո պատմություն կա։
  • «Ես» հատվածը պատմում է հասուն մրդու կամքի ուժի մասին։
  • «Ես» հատվածում երիտասարդ ուսանողի սիրած աղջիկը լքում է նրան։
  • «Ես» հատվածի տղան կյանքի հատակն է ընկնում թուլակամ լինելու պատճառով։
  • «Ես» հատվածի աղջիկը շահամոլ է։
  • «Ես» հատվածի աղջիկը չի ուզել ամուսնանալ թուլակամ մարդու հետ։
  • «Ես» հատվածի հերոսը ճանապարհին հանդիպում է աղջկան և նրան սպանում։
  • «Ես» հատվածի հերոսը համարում է, որ ինքը հասել է իր նպատակին։
  • «Ես» հատվածի հերոսը համարում է, որ նման իրավիճակում հնարավոր էր ավելի հետաքրքիր ձևով վրեժ լուծել։

Լեզու

Սովորիր տրված բառերի գրությունը։ Քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։

Ներբողել, շնորհներ, զարմանահրաշ, մույթ, ժանեկազարդ, խոյակ, չնաշխարհիկ, ընդամենը, երեք հարյուր հիսունվեց, զանցանք, ոճիր, խորհրդակցել, նզովել, մեկընդմիշտ։

Հատուկ անուններ

Եփեսոս, Արտեմիս, Հերոստրատ։

Advertisements